ԱՀԿ-ն գնահատել է տարբեր երկրներում մեկուսացման ռեժիմ մտցնելը
Աշխարհի շատ երկրներ լիարժեք մեկուսացման ռեժիմ են մտցրել` հիմք ընդունելով Ուհանում չինական իշխանությունների գործողությունները, սակայն ամբողջովին չկրկնելով դրանք: Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մարգարետ Հարրիսը:
«Մենք երբեք չենք ասել մտցնել մեկուսացման ռեժիմ, մենք ասել ենք հետևել, մեկուսացնել, բուժել: Սակայն շատ շրջաններում, որտեղ շատ արագ մեծ բռնկումներ են եղել, կառավարությունները կարանտին են սահմանել ամբողջ երկրում, քանի որ մենք չէին կարող իմանալ, որտեղ է ամենաշատը փոխանցվում վարակը: Կարծում եմ, շատ երկրներ գնացել են շատ մեծ սահմանափակումների, երբ տեսել են Ուհանը և տեսել են, որ այդ սահմանափակումներն աշխատում են»,- հայտարարել է Հարրիսը:
Նրա խոսքով, այդպիսի երկրները չեն վերցրել Ուհանի փորձն ամբողջությամբ, այդ քաղաքում «վարակվածների հետ շփվածներին ագրեսիվորեն» հետևում էին, «մտցվել էր շատ ագրեսիվ մեկուսացում» և կիրառվում էր մեծամասշտաբ թեստավորում: Ըստ Հարրիսի, խնդիրը միայն փակվելու մեջ չէ:
ԱՀԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ այն երկրները, որոնք ուզում են չեղյալ համարել կարանտինը, պետք է հասկանան, թե որ շրջաններում է տեղի ունենում կորոնավիրուսի փոխանցումը և մեկուսացնեն դրանք: Վերջնարդյունքում, ըստ Հարրիսի, անհրաժեշտ է վարակված մարդկանց առանձնացնել առողջներից: Փորձագետը նշել է, որ Ավստրալիան և Նոր Զելանդիան սկսել են կորոնավիրուսի դեմ պայքարել ավելի վաղ ու արդյունավետ, դրա համար էլ նա սատարել է այդ երկրների մտադրությունը հանել սահմանափակումների մի մասը: Սակայն Հարրիսը զգուշացրել է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել ճգնաժամը, հիվանդության բռնկումները դեռ նոր են սկսում տարածվել Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում վարակվածների թիվը սկսում է աճել: Հարրիսը նաև նշել է, որ ԱՀԿ-ն ինքնուրույն կանցկացնի COVID-19 համավարակի հետևանքների վերլուծություն, սակայն դեմ չէ կազմակերպության գործողությունների վերաբերյալ անկախ հետաքննության անցկացմանը:
Հարակից հրապարակումներ`
- ԱՀԿ-ն խորհուրդ է տվել ՈՒԵՖԱ-ին
- Նյու-Յորքի բնակիչները դատի են տվել ԱՀԿ-ին
- ԱՀԿ. Երկրներում սահմանափակումների մեղմացումը չի նշանակում համավարակի ավարտ
- #Изоизоляция. Հայտնի նկարներն ու մահկանացուները
- ԱՀԿ-ն հաշվարկում է ֆինանսական վնասը
- Թրամփը դադարեցնում է ԱՀԿ-ի ֆինանսավորումը