Քաղաքական 11:55 27/04/2020 Հայաստան

Արման Ղուկասյան. Կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումներն անբավարար են

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանն անբավարար է գնահատում ստեղծված իրավիճակում իրականացվող կառավարության կողմից իրականացվող ասջակցության սոցիալական ծրագրերը, դրանք մասամբ որակում անարդյունավետ։

Կուսակցության գրասենյակմ այս օրերին ստացել է դիմումներ մեծ թվով քաղաքացիներից, որոնք օգնության կարիք ունեն, բայց չեն ընդգրկվել որևէ ծրագրում, մերժվել են կամ էլ խոստացածի քիչ աջակցություն են ստացել։

Իր հոդվածում կուսակցության ղեկավարն անդրադարձել է այդ ծրագրերից յուրաքանչյուրին, մատնանշել խնդիրները.

«Փորձագետների և դիտորդների մեծ մասը համակարծիք է, որ կորոնավիրուսի պանդեմիան որակապես նոր մարտահրավեր է ժամանակակից մարդկային քաղաքակրթության համար, որը կստուգի ոչ միայն առողջապահության ոլորտը տարբեր երկրներում, այլև նրանց պետական կառավարման, տնտեսական զարգացման և սոցիալական ապահովության համակարգերը: Այս առումով Հայաստանը ևս բացառություն չէ։
Վարակի տարածման և այդ կապակցությամբ արտակարգ դրության ռեժիմի ընդունման պատճառով մեր ոչ այդքան հարուստ երկրի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կանգ առավ։ Շատ քաղաքացիներ, որոնք առաջին հերթին աշխատում են սպասարկման ոլորտում մնացել են առանց եկամտի աղբյուրի։ Հատկապես դժվար է բնակչության սոցիալապես խոցելի խավերին. առաջին հերթին ՝ երեխաներ ունեցող ընտանիքներին, որտեղ հիմնական եկամոտ ապահովողները զրկվում են  աշխատելու  հնարավորությունից։

Կառավարությունն ընդունել է բիզնեսին և բնակչությանը աջակցելու մի ամբողջ համալիր ծրագիր՝ հայտարարելով, որ պատրաստ է նրանց կարիքներին ուղղել ավելի քան 300 մլն դոլար։ Փորձենք գնահատել ձեռնարկված միջոցառումներն այն տեսանկյունից, թե որքան մասշտաբային են դրանք ֆինանսապես, ընդգրկում են աջակցության  կարիք ունեցող քաղաքացիներին և տնտեսական գործունեություն ծավալողներին և մտածված են դրանց տևողության և բյուրոկրատական վարչարարության տեսանկյունից։
Առաջին ծրագիրը ենթադրում է ձեռնարկություններին արտոնյալ պայմաններով նպատակային վարկերի տրամադրում, որոնք կարող են օգտագործվել աշխատակիցների աշխատավարձերի վճարման, հարկերի և տուրքերի վճարման, հումքի, սարքավորումների և պարենի ներմուծման համար:

Բիզնես-հանրության արձագանքների համաձայն ՝ արդեն կարելի է հասկանալ, որ ձեռնարկությունները նախընտրում են հրաժարվել այդ ծրագրի շրջանակներում առաջարկվող վարկերից, թեկուզև արտոնյալ պայմաններով։ Նրանց տրամաբանությունը պարզ է. տնտեսական ակտիվությունն այժմ սառեցված է, պահպանվող հարկերի և հավաքագրումների, աշխատավարձի ծախսերի, տարածքների վարձակալության և մատակարարների հետ հաշվարկները բացասական են, իսկ այդ վարկերը պետք է ինչ-որ կերպ վերադարձնել։ Հետևաբար, շատ ձեռնարկություններ նախընտրում են իրենց աշխատողներին ուղարկել չվճարվող արձակուրդի:
Լուրջ խնդիր է նաև հանդիսանում այն փաստը, որ ձեռնարկությունների որոշ մասը շատ անգամ զրկված են վարկ ստանալու հնարավորությունից տարբեր պետական պարտքեր ունենալու պատճառով:

Երկրորդ և երրորդ ծրագրերը նույնպես կապված են վարկերի տրամադրման հետ, սակայն ֆերմերների և գործարարների համար: Օգնության այդ փաթեթների իրականացման առանցքային խնդիրն այն է, որ ֆերմերների և գործարարների մեծ մասն արդեն վարկավորվել է, շատերը ներառված են այսպես կոչված սև ցուցակներում, ինչի պատճառով բանկերը հրաժարվում են դիմորդներին տրամադրել խոստացված վարկերը:
Ութերորդ և տասներորդ ծրագրերի շրջանակներում պետության աջակցությանը կարող են հավակնել անհատ ձեռնարկատերերը, առաջին հերթին ծառայությունների և տրանսպորտի ոլորտից, ինչպես նաև միկրոբիզնեսից։ Միանվագ վճարի չափը կազմելու է 68-ից 136 հազար դրամ (138-277 դոլար): Ներկայիս նախաձեռնությունները ընդունվել էին միայն այն բանից հետո, երբ բարձրացավ հասարակական դժգոհության ալիքը, ինչպես նաև հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիաներից հետո:

Եվս երեք ծրագիր (չորրորդ, վեցերորդ և յոթերորդ) ուղղված են հասցեական սոցիալական աջակցությանը: Նախատեսվում է, որ միանվագ վճար՝ մոտ 200 ԱՄՆ դոլարի չափով, կստանան մինչև 14 տարեկան երեխաների ծնողները, որոնք կորցրել են աշխատանքը, ինչպես նաև հղի կանայք, որոնց ամուսիններն ազատվել են աշխատանքից  այս տարվա մարտի երկրորդ կեսին: Մոտավորապես 140 դոլար կվճարեն այն քաղաքացիներին, ովքեր տվյալ ժամանակահատվածում դարձել են գործազուրկ և, որոնց աշխատավարձն այս տարվա առաջին երկու ամիսներին չի գերազանցել 500 հազար դրամը (մոտ 1020 դոլար) ։

Կառավարության հայտարարությունների համաձայն՝ այս երեք ծրագրերի շրջանակներում արդեն աջակցություն է ստացել մոտ 15 հազար մարդ։ Այնուամենայնիվ, հասկանալու համար, թե ի վերջո ինչ ազդեցություն են ունենալու այդ օգնության փաթեթները, անհրաժեշտ է հիշել, որ ինչպես վերը նշվեց, շատ քաղաքացիներ պաշտոնապես աշխատանքից չեն ազատվել, այլ ուղարկվել են չվճարված արձակուրդի: Այսպիսով, առանց պետության ուշադրության կմնան հարյուր հազարավոր մարդիկ, որոնք չեն կարող հաստատել իրենց միանվագ նպաստի իրավունքը ազատման մասին տեղեկանքով:
Կառավարությունը նաև օգնություն է սահմանել սոցիալական նպաստ ստացող ընտանիքներին։ Այդ նպաստները, ըստ տասներեքերորդ ծրագրի, նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ նախատեսված ծրագրի բյուջեն կազմում է 1,2 մլրդ դրամ (2,45 մլն դոլար) և այն ընտանիքների ընդհանուր թիվը, որոնց վրա այն տարածվում է՝ 85 հազար է, ապա մեկ ընտանիքի նպաստի ավելացումը նրան կբերի 30 դոլարից պակաս գումար։

Տասնմեկերորդ և տասներկուերորդ ծրագրերը ենթադրում են կոմունալ ծառայությունների (գազի և էլեկտրաէներգիայի) ծախսերի փոխհատուցում. սպառման նվազագույն ծավալի 50 % - ը, որը նշվում է Հայաստանում 235 հազար տնային տնտեսությունների մոտ, և 30 % - ը ՝ սպառման մակարդակի դեպքում, որն ակտուալ է գրեթե 300 հազար տնային տնտեսությունների համար: Կոմունալ վճարումների աջակցումը ճիշտ քայլ է, հատկապես այն լույսի ներքո, որ փոխհատուցումը  տրվելու է առավել ծախսատար՝ փետրվար ամսվա համար: Սակայն առայժմ չի ենթադրվում, որ այդ երկու ծրագրերը տարածվելու են հաջորդ գարնանային ամիսներին, ինչը լրջորեն սահմանափակում է այդ միջոցառման արդյունավետությունը։

Տասնչորսերորդ ծրագիրը նպատակ ունի աջակցել պետական բուհերի ուսանողներին: Կառավարությունը լավ առաջադիմության դեպքում ամբողջությամբ կամ մասնակիորեն կվճարի մեկ կիսամյակի ուսման ծախսերը։ Հեշտացվելու են ուսման համար տրամադրվող վարկերը: Ինչպես նաև խոստացվել է լավ առաջադիմություն ունեցող ուսանողներին ուսման վարձը չվճարելու պատճառով չհեռացնել:

Այս օգնության փաթեթը չի կարող դրական չընկալվել ուսանողության շրջանում: Թեև հարկ է նշել, որ այստեղ նկատվում է կառավարության զուտ քաղաքական մոտիվացիան. քանի որ հենց ուսանողներն են եղել թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկը և նրանց աջակցությունն այսօր քաղաքականապես ակտիվ կողմնակիցների պահպանման իշխանությունների քայլերից մեկն է։
Այս բոլոր եզրակացություններն արվել են ոչ միայն իշխանությունների և լրատվամիջոցների կողմից հրապարակվող տեղեկատվության հիման վրա։ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությանն են դիմում մեծ թվով քաղաքացիներ։ Նրանցից շատերը խոսում են այն մասին, որ աջակցության ոչ մի ծրագրի մեջ չեն ներառվել և հիմա, իրապես, նյութական աջակցության կարիք ունեն։ Մյուս քաղաքացիները բողոքում են, որ իրենց կամ մերժում են աջակցել, չնայած այս կամ այն ծրագրերի չափորոշիչներին ֆորմալ համապատասխանությանը, կամ ավելի քիչ չափով օգնություն են ցուցաբերում, քան խոստացել են իշխանությունները։

Ամփոփելով՝ հարկ է նշել, որ կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ հաղթահարել կորոնավիրուսի համաճարակի սոցիալական բացասական հետևանքները, անբավարար են: Լուրջ հարցեր են առաջացնում այն, թե իրականում քանի քաղաքացի և ընտանիք մեր երկրում կկարողանան համապատասխանել ընդունված բոլոր բյուրոկրատական չափանիշներին և ստանալ որևէ աջակցություն ։ Առայժմ ծրագրերի ազդեցությունը նվազագույն մակարդակի է:
Երկրորդ. այնքան էլ տպավորիչ չէ աջակցությունների ծավալը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ առանձին ծրագրերով ։ 300 մլն դոլար հայտարարված օգնությունը ամպագոռգոռ է հնչում, սակայն պետք է ի վերջո պարզել, թե այդ հարյուր միլիոնավոր տրամադրված գումարներից որոնք են անհատույց փոխանցումներ և որանք վերադարձվող վարկեր:

Եվ վերջապես երրորդ. ծրագրերի մեծ մասը կրում է միանվագ բնույթ: Իսկ խնդիրն այն է, որ ճգնաժամն արդեն փաստացի մեկ ամիս է տևում է և հազիվ թե շուտ ավարտվի, իսկ մարդիկ կցանկանային որևէ հեռանկար տեսնել այն առումով, թե արդյոք նրանք կստանան նաև առաջիկա ամիսներին որևէ աջակցություն պետությունից, թե նրանք պետք է ինքնուրույն դուրս գան տվյալ իրավիճակից»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}