Լևոն Մնացականյան. Ապրիլյան պատերազմի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը
Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին այսօր մասնակցել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի ոստիկանապետ Լևոն Մնացականյանը։
Հիշեցնենք, որ 2016 թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ նա եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար-Պաշտպանության բանակի հրամանատար։
«Տվել եմ բոլոր հարցերի պատասխանը, որը հուզել է հանձնաժողովին, ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Եղել ենք անկեղծ, ներկայացրել այն իրականությունը, որ եղել է Ապրիլյան գործողությունների ժամանակ»,- նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց Լևոն Մնացականյանը։
Հարցին՝ ի՞նչ բացթողումներ են եղել Ապրիլյան պատերազմի ժամանակ, դրանք կարո՞ղ էին էական նշանակություն ունենալ պատերազմի ընթացքի վրա, Լ.Մնացականյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ»։
Նրա խոսքով, որևէ բան չի կարող կասկածի տակ դնել հայկական կողմի հաղթանակը. «Միանշանակ, պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը, հաղթանակել է»։
Լ. Մնացականյանն ասաց, որ ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անեն, այնքան անելիքները շատ են, Պաշտպանության բանակն այդ ուղղությամբ աշխատում է։
Նա հայտնեց, որ 2016 թ. ապրիլի 2-5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել։
Լ. Մնացականյանի խոսքով, իրենց հաշվարկով մինչև 400 հեկտար են կորցրել։
Հարցին՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ օպերատիվ-հետախուզական տվյալների խնդիր, պակաս եղե՞լ է, Լ. Մնացականյանն ասաց. «Այդ մասով դեռևս չպատասխանենք։ Հարցեր կան, որոնք դեռ պետք է ճշտվեն։ Հանձնաժողովը կորոշի, եթե կարիք լինի ներկայացնելու, կներկայացնի, եթե ոչ, հանձնաժողովն իր աշխատանքի վերջում ամբողջական կներկայացնի»։
Պատասխանելով լրագրողի հարցին, եթե բացթողումներ, ինչպես ասում եք եղել են, հանձնաժողովը կներկայացնի եզրակացությամբ, ինչո՞ւ նախորդ իշխանությունների օրոք այդ հարցերը չէին արծարծավում, Լևոն Մնացականյանն ասաց, որ կա Պաշտպանության բանակի և Գլխավոր շտաբի վերլուծական, պարզապես չի հանրայնացվել, և կատարված վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք ընթացքի մեջ են, ի կատար են ածվում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան