«Յուվենտուսի» և Ռոնալդուի գինը լրջորեն ընկել է
Ա սերիայի ֆուտբոլային բոլոր ակումբների ընդհանուր տրանսֆերային գինն այս տարվա ապրիլին կազմել է 4,48 միլիարդ եվրո։ Այն 14 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա ամռանն էր (5,21 միլիարդ եվրո)։ Այս մասին գրում է news.ru կայքը։
Լիգայի բոլոր 511 խաղացողների արժեքը կազմում է 8,76 միլիոն եվրո։ «Յուվենտուսի» կազմը շարունակում է մնալ Ա Սերիայի ամենաթանկը, բայց գինը նվազել է՝ 864 միլիոնից հասնելով 614,7 միլիոն եվրոյի։
Լիգայի ամենաթանկ ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Յուվենտուսի» կիսապաշտպան արգենտինացի Պաուլո Դիբալան։ Նրա տրանսֆերային գինը 2020 թվականի մարտին իջել է՝ 90 միլիոն եվրոյից հասնելով 72 միլիոն եվրոյի։ «Յուվենտուսից» համաշխարհային ֆուտբոլի աստղ պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն 7-րդ հորիզոնականում է ամենաթանկ խաղացողների կազմում. անցած տարվա ամռանը նա գնահատվում էր 90 միլիոն եվրո, այժմ ընդամենը 60 միլիոն եվրո։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան