Վահան Թումասյան. Իսկ գիտեք ինչպիսին է ծայրահեղ աղքատության դեմքը
«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որ մարզի տարբեր համայնքներում ապրող աղքատ ու սոցիալապես անապահով ընտանիքներին ամենատարբեր օգնություններն է հասցնում, գրել է.
«Ամեն անգամ ծայրահեղ վիճակում գտնվող որևէ ընտանիքի օգնելիս, ոչ հոգեկան բավարարվածություն եմ ստանում, և ոչ էլ առավել ևս՝ հաճույք…
Աղքատության ճիրաններում տառապող երեխաներին օգնելիս, ինձ թվում է, թե կյանքս մի քանի տարով կրճատվեց: Ծայրահեղ և անհուսալի վիճակում գտնվող ընտանիքներին աջակցելիս, շուրթերիս միայն անեծք ու հայոյանք է գալիս՝ բազմահասցե:
Իսկ գիտեք ինչպիսին է ծայրահեղ աղքատության դեմքը… չժպտացող երեխաներ, հարցերիցս խուսափող երեխաներ և մայր, ամաչկոտ և դեմքը փախցնող պատանի, մի կերպ շշուկով խոսողներ և հրաժեշտից էլ ավելի տխուր ու հուսալքված հայացքներ…
Այսօր, երեք երեխաներով մի ընտանիքի աջակցություն ցուցաբերեցինք, առաջին հայացքից կարծես թե օգնության քանակը քիչ չէր, բայց ընդամենը մի կաթիլ էր ծովում:
Առանց տղամարդու ընտանիքում, կիսաքանդ տանը, քարերի վրա դրված մահճակալանման, առաց անկողնու ինչ որ մի բանի վրա մեծացած, աղբ վառելով ձմեռը մի կերպ անցկացրած երեխաների ու մոր հայացքներին ժպիտի նշույլ չնկատեցի: 5 տարի օրավարձով աշխատող 16 ամյա, սուս ու փուս պատանու դեմքին էլ ժպիտ չնկատեցի, անգամ երկու ամիսների էլեկտրաէներգիայի անջատումով սպառնացող հսկիչին՝ վճարելուց հետո…
Հիմա կրկին ներողություն եմ խնդրելու ևս մեկ անգամ խոստումս դրժելու և լուսանկարներ էջիս տեղադրելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Վահան Թումասյան. Գյումրիում աղքատությունը հասել է զարհուրելի և անհաղթահարելի չափերի
- Վահան Թումասյան. Ինձ մոտ ծանր տպավորություններն արտահայտվում են ոչ թե պոեզիայի, այլ հայհոյանքների տեսքով
- «Շիրակ կենտրոն». Տնակային ավանների ընտանիքներում տղամարդկանց բացակայությունը կրում է համատարած բնույթ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին