Իմնաձե. Հիմա մենք հիվանդության գագաթնակետում ենք
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն հայտնել է, որ երկիրն այժմ կորոնավիրուսի տարածման գագաթնակետում է գտնվում:
Jnews-ի հաղորդմամբ, նա նշել է, որ այժմ գլխավոր խնդիրն է կանխել վարակվածների թվի զգալի աճը:
«Կարծում եմ, որ մենք երկար ժամանակ խոսում ենք, որ, ըստ բոլոր գնահատականների, ապրիլի վերջին շաբաթը և մայիսի սկիզբը պետք է հանդիսանան երկրում տեղի ունեցող իրադարձությունների գագաթնակետը: Մենք ներողություն ենք խնդրում, եթե ինչ-որ մարդկանց հուսախաբ ենք արել և այդ գագաթնակետը հարյուրավոր կամ հազարավոր դեպքեր չեն: Այո, տեսականորեն մենք գտնվում ենք հիվանդության գագաթնակետում: Մեր խնդիրն է հնարավորինս երկար պահել այն հարթավայրում, որպեսզի այդ գագաթը ոչ թե Ջոմոլունգման լինի, այլ փոքրիկ սար», – ասել է Իմնաձեն:
Վրաստանում մինչ այժմ հաստատվել է կորոնավիրուսի 496 դեպք, որից ապաքինվել է 149 քաղաքացի:
Հարակից հրապարակումներ`
- Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 496 դեպք
- Այսօրվանից որոշ սահմանափակումներ վերացվում են Վրաստանում
- Վրաստանում հաստատված է կորոնավիրուսի 456 դեպք, բուժվել է 132 անձ
- Վրաստանում աշխատանքը կորցրած անձիք վեց ամսվա ընթացքում կստանան 200 լարի օգնություն
- Վրաստանում դպրոցները մինչև սեպտեմբեր չեն բացվի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան