Ապրիլյանի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է
Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է։ Այսօր նա կդառնար 24 տարեկան։ Քյարամը զոհվել է Մարտակերտի դիրքերից մեկում ծավալված մարտական գործողությունների ժամանակ:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Ժամկետային զինծառայող գացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ: Ադրբեջանցի բարբարոսները գլխատել էին 20-ամյա Քյարամ Սլոյանին:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
«Ապրիլյանի ժամանակ զոհվել է իմ վաշտի հրամանատարը՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, իմ զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զոհրաբյանը, Ռոբերտ Աբաջյանը: Չեմ կարող նկարագրել, թե ինչեր եմ տեսնել այնտեղ, բայց իրենց ծնողներին ես կասեմ՝ շնորհակալություն, որ այդպիսի տղաներ եք դաստիարկել: Մենք էլ շարունակում ենք իրենց գործը մինչև հիմա»,- ասել է ապրիլյան պատերազմի մասնակից, թիվ N զորամասի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Սամվել Առաքելյանը, ով Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, Հայրենիքի պաշտպանության գործում մատուցած ծառայությունների համար պարգևատրել է Մարտական ծառայության մեդալով։
Հարակից հրապարակումներ`
- Քյարամ Սլոյանի հարազատ գյուղում բացվել է հուշարձան
- Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն
- Մարտակերտի արծիվներն իրենց հետ տարան իմ արցունքները. Կարեն Թորոսյանի հիշողությունները
- Մարտակերտի արծիվներից մեկը՝ Անդրանիկ Զոհրաբյանն այսօր կդառնար 21 տարեկան
- Մահացել է ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի հայրը
- Ուրֆանյանի, Սլոյանի, Զոհրաբյանի, Աբաջյանի ծնողներին կասեմ՝ շնորհակալություն. ավագ լեյտենանտ Առաքելյան
- «Մամ, ես բանակի տղան եմ». այսօր Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է
- Քյարամ Սլոյանի դպրոցում նախնական զինվորական պատրաստականության կաբինետը կոչվել է նրա անունով
- Քյարամ Սլոյանի իրերը հայրը զորամասից տուն է բերել
- Իրականություն, որը նման է լեգենդի. Արմենակ Ուրֆանյան