2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը «կհամապատասխանեցվեն նոր աշխարհի պայմաններին»
Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ ֆրանսիացի Գի Դրյուն խոսել է Փարիզում 2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների մասին, փոխանցում է «Լենտա.ռու»-ն։
Նա հայտարարել է, որ խաղերի կազմակերպման նախնական պլանը՝ կորոնավիրուսի տարածումից հետո, հնացած է թվում, և նախ որոշվել է վերանայել Օլիմպիադայի անցկացման համար նախատեսված բյուջեն: «Մենք պետք է վերանայենք այս խնդիրը և խաղերը համապատասխանեցնենք նոր աշխարհի պայմաններին», - շեշտել է նա:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ 2020-ի Օլիմպիական խաղերը հետաձգվել են մինչև 2021 թվականը ՝ կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով: Կազմակերպիչների կորուստները գնահատվեցին 2,7 միլիարդ դոլար:
Մարտի 28-ին, 2024 թվականի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգը հայտարարել էր, որ կորոնավիրուսային պանդեմիան բարդացնում է մրցույթի նախապատրաստական աշխատանքները։
2024 թվականի ամառային օլիմպիական խաղերը կանցկացվեն Փարիզում՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները