Նետաձգության միջազգային ֆեդերացիան մայիսին կանցկացնի հեռավար մրցաշար
Կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մարզական օրացույցում առաջացած դատարկությունը լրացնելու համար, նետաձգության միջազգային ֆեդերացիան, մայիսին անցկացնելու է հեռավար մրցաշար։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Առաջին միջոցառմանը կհրավիրվի ութ նետաձիգ` չորսական տղամարդ և կին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
Ըստ աղբյուրի, հաղթողը կստանա 1000, իսկ մրցանակակիրները՝500-ական շվեյցարական ֆրանկ։
Մրցումները նկարահանվելու են բջջային հեռախոսների միջոցով։
Ուղիղ եթերը հասանելի կլինի ֆեդերացիայի հարթակներում՝ YouTube ալիքով և Facebook-ի էջով։
Մրցաշարին կարող են մասնակցել այն նետաձիգները, ովքեր կպահպանեն առողջապահական կանոնները և կլինեն սոցիալական ապահով վայրում։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները