350 ՓՄՁ-ի թույլ չեն տվել օգտվել կառավարության 3-րդ ծրագրից
«Կառավարության երրորդ ծրագրով ստացվել է 1200 դիմում, դրանցից հաստատվել է 461 հայտ և տրամադրվել է 5.2 մլրդ դրամի վարկային միջոց»,- կառավարության մամուլի սրահում այսօր հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը:
Փոխնախարարը հիշեցրել է, որ երրորդ ծրագրին դիմելու իրավունք ունեն այն ՓՄՁ-ները, որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24-ից 500 մլն դրամ: Ըստ Մարգարյանի, շահառուների դիմումների և բողոքների արդյունքում այս ծրագիրը համալրվել է նոր ոլորտներով՝ նախադպրոցակ կրթության, մասնավորապես՝ մասնավոր մանկապարտեզների, նաև սպորտի բնագավառի, շենքերի շինարարության, զվարճության և հանգստի գործության ընկերությունների՝ բացառությամբ համակարգչային ծառայությունների և ինտերնետ ակումբների:
Հարց. «Արմ Դեյլի».«Քանի՞ դիմում է մերժվել և ինչո՞ւ: Կա՞ արդյոք դիմումների ընդունման վերջնաժամկետ»:
Ն. Մարգարյան. «Վերջնաժամկետ չկա: Դիմել են 1200 ՓՄՁ, 350-ը մերժվել են տարբեր պատճառներով: Հիմնականում մերժման պատճառներն են՝ ոլորտային անհամապատասխանելիություն, հարկային բարվոք պատմություն չունենալը և երրորդը՝ շրջանառությունը եղել է կամ 24 մլն-ից ցածր կամ 500 մլից բարձր»:
Հարց. «168 ժամ». «ՓՄՁ-ները եկամուտ չունեն, բայց տեղի վարձակալության գումարներ և հարկերն են մուծում: Ինչ օժանդակություն է նախատեսվում նրանց համար»:
Ն. Մարգարյան. «3-րդ միջոցառման մեջ մտնում են վարձակալման միջոցների համար տրամադրվող վարկերը: Բաց Ձեռնարկատերը, պետք է հասկանա՝ արդյոք կարող է փակել վերցված գումարները: Այն ընկերությունները, որոնք գտնու են, որ արդեն ծանրաբեռնված են և հավանականությունը փոքր է որ կկարողանան մարել վարկային միջոցները, պետք է, ցավոք այլ միջոցներ գտնեն, կամ հրաժարվեն այդ ծառայությունից: Իրենք պետք է որոշեն»:
Հարց.«Ալտերնատիվ .ամ».«Ի՞նչ աջակցություն է նախատեսված սև ցուցակներում հայտնվածների համար»:
Ն. Մարգարյան. «Վարկային վատ պատմություն ունեցողներին չենք կարող ներգրավել այդ շահառուների մեջ, որովհետև յուրաքանչյուր փոխառու միջոց պետք է վերադրաձվելի լինի: Սրանք հանրային միջոցների շնորհիվ տրմադրվող վարկեր են և մենք պետք է վստահ լինենք, որ միջոցները կվերադառնան»:
Հարց. ««Երևան սիթին» նամակներ է ուղարկել իր աշխատակիցներին՝ պահանջելով վերադարձնել այն գումարները, որոնք ստացել են պետության կողմից տրամադրած միջոցառումների շրջանակում: Ով պետք է ստուգի նման երևութները:
Աննա Օհանյան, Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար. «Աշխատանքային հարցերով պետք է դիմել ՀՀ աշխատանքի տեսչություն, եթե կան նման տեղեկություններ փոխանցել իրավապահներին»: