Հասարակություն 10:40 28/04/2020 Հայաստան

«Կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված և հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները»

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք  Չալաբյանը  ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է անապահով ընտանիքների կոմունալ ծախսերը փոխհատուցելու կառավարության հակաճգնաժամային միջոցառմանը։

«Ապրիլի 27-ից Հայաստանում սկսեցին բնական գազի և էլեկտրաէներգիայի անջատումներ իրականացնել կոմունալ վճարները ժամանակին չիրականացրած բաժանորդների համար, և առաջիկա օրերին դա դառնալու է մարդկանց համար առավել ցավոտ խնդիրներից մեկը։

Մինչև համավարակով պայմանավորված ճգնաժամը, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի վճարումների կարգապահությունը մշտապես բավական բարձր է եղել, մարդիկ գիտեին, որքան միջոցներ ունեն, որքան պետք է սպառեն, որպեսզի իրենց համեստ եկամուտներով, կարողանան փակել իրենց ծախսերը։ Համավարակը ամեն ինչ խառնել է իրար՝ բազմաթիվ ընտանիքներ արդեն սպառել են այդ գազը կամ էլեկտրաէներգիան, սակայն զրկվել են իրենց համեստ վաստակից, չունեն կուտակված միջոցներ, և այլևս հնարավորություն չունեն հիմա այդ վճարումները կատարելու։

Այս ֆորս մաժորային իրավիճակում, որը առանձին վերցված որևէ ընտանիքի մեղքով չի առաջացել, համակարգային լուծում պետք է տա երկրի կառավարությունը։ Այն պետք է կամ բանակցի հիմնական էներգետիկ ընկերությունների հետ՝ հետաձգելու վճարումները, դրա դիմաց նրանց տարբեր արտոնություններ տրամադրելով, և կամ էլ պետք է աջակցի այն ընտանիքներին, որոնք առավել սուր կարիքի առաջ են կագնած։ Հայաստանում ընտանիքների մոտ մեկ քառորդը (մոտ 200 000 ընտանիք) ապրում է աղքատության շեմից ցածր, և խոսքը գնում է առաջին հերթին այս ընտանիքների մասին, նրանք պետք է լինեին կառավարության աջակցության հիմնական թիրախում։

Ապրիլի առաջին կեսին, կառավարությունը գործարկել է հակաճգնաժամային 13 տարբեր միջոցառում։ Այս միջոցառումներից 9-ը, 11-13-ը հասցեագրված են սոցիալապես անապահով ընտանիքներին, սակայն դրանք կազմած են այն ձևով, որ այդ միջոցառումների շրջանակներում հատկացվող միջոցները ակնհայտ անբավարար են նույնիսկ կոմունալ վճարումներ կատարելու համար։

Դա կարելի է տեսնել պարզ օրինակի վրա: Ենթադրենք, երիտասարդ ընտանիքը բաղկացած է ամուսիններից և նրանց մեկ անչափահաս երեխայից, տան տղամարդը աշխատել է օրավարձով և հիմա առանց աշխատանք է մնացել, կինը երեխային է մեծացնում, և ընտանիքը սպառել է ուղիղ 30 000 դրամի գազ, և 10 000 դրամի էլեկտրաէներգիա։ Այդ դեպքում ընտանիքը 9-րդ միջոցառմամբ կստանա 26 500 դրամ, 11-12-րդ միջոցառմամբ՝ 12 000 դրամ, 13-րդ միջոցառումը իր վրա չի տարածվի, քանի որ նպաստառու չի եղել: Հանրագումարում, կստացվի 38 500 դրամ, որը չի ծածկում նույնիսկ կոմունալ ծախսերը, չհաշված սննդի, հիգիենայի, և նվազագույն սպառողական զամբյուղի այլ ծախսերի մասին։

Սա ցույց է տալիս, որ կառավարության միջոցառումները սխալ են հաշվարկված, և հաշվի չեն առնում իրական մարդկանց իրական կարիքները։ Պնդումները, որ կառավարության միջոցները չեն բավարարում, ոչ մի քննադատության չեն դիմանում։

Ապրիլի 22-ին կայացած խորհրդակցությանը, վարչապետ Փաշինյանը հայտնեց տարբեր միջոցառումների շրջանակներում կառավարության կողմից ծախսած թվերը, որից պարզ դարձավ, որ վերը նշված 9, 11,12,13 միջոցառումների շրջանակներում նախատեսվում է ծախսել ընդհանուր 5,2 միլիարդ դրամ, այն դեպքում, երբ միայն 1-ին միջոցառման համար, որով վարկավորվում են ձեռնարկությունները, արդեն ստացվել է 18 միլիարդ դրամի հայտ։

Հավելեմ նաև, որ Հայաստանի պետական բյուջեն 2020 թ․ ծախսերի գծով կազմում է 1 855 միլիարդ դրամ, այսինքն սոցիալական աջակցության թվարկած միջոցառումները կազմում եմ այդ բյուջեի ընդամենը 0,3%-ը, կամ փաստացի՝ ոչ էական թիվ։

Նախկինում նշել եմ մի քանի անգամ, և հիմա էլ ցանկանում եմ կրկնել՝ ճգնաժամի հետ կապված պետական աջակցությունը պետք է այս փուլում ուղղել ոչ այնքան ձեռնարկություններին, որքան կարիքավոր ընտանիքներին, քանի որ նրանք արդեն ֆիզիկական գոյության խնդրի առաջ են կանգնում։ 200 000 առավել կարիքավոր ընտանիքները, որոնց մասին գնում է խոսքը, պետությունից պետք է համարժեք աջակցություն ստանան, որը նրանց հնարավորություն կտա հաղթահարել ճգնաժամը։

Խոսքը գնում է ամսական 20-25 միլիարդ դրամ աջակցության մասին, որը զգալի թիվ է, սակայն մեր պետական բյուջեի շրջանակներում, կարելի է այն հայթայթել այլ ծախսերի վերախմբավորման հաշվին։

Օրինակ, ճանապարհաշինության ծրագիրը 2020 թ․ նախորդ տարվա նկատմամբ ավելի քան կրկնապատկվել է և կազմում է 98 միլիարդ դրամ, դա նույնիսկ նորմալ պայմաններում շքեղություն է, իսկ ճգնաժամի պայմաններում, այդ միջոցների զգալի մասը կարելի է վերաբաշխել սոցիալական աջակցությանը։ Ի վերջո, եթե միջոցները չհերիքեն, պետք է ավելացնել բյուջեի դեֆիցիտը և պետական պարտքը, բայց դա հաստատ համաշխարհային ճգնաճամի պայմաններում չարյաց փոքրագույնն է, շատ ավելի վատ կլինի, եթե մարդիկ հազարներով դուրս գան փողոց, և դիմեն հուսահատ քայլերի։

Անկեղծ հուսով եմ, որ դրան չի հասնի՝ կառավարությունը ընդունակ կլինի իրատեսականորեն գնահատել իրավիճակը, և դրան համարժեք արագ արձագանքել առաջիկա օրերին։ Մինչ այդ, մեր համաքաղաքացիներին համբերություն և տոկունություն եմ ցանկանում՝ միասին դուրս գալու այս ծանր վիճակից»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:15
Փրկարարները հայտնաբերել են Գեղարքունիքում մոլորված քաղաքացուն
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 18:27-ին  ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող 100 կոկորդիլոս
Թայլանդացի ֆերմերը ստիպված է եղել սպանել անհետացման եզրին գտնվող ավելի քան 100 կոկորդիլոս, որոնց կացարանի պարիսպւ վնասել էր փոթորիկը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
22:23
Ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսի նոր տարբերակը. Վիրուսաբանն է ներկայացրել
«Կորոնավիրուսի նոր՝ XEC տարբերակի ախտանշանները նման են նախորդներին, բայց ավելի հաճախ կարող են առաջացնել կոկորդի ցավ և...
Աղբյուր` Panorama.am
21:41
Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում․ Կան բերման ենթարկվածներ
Ձերբակալվել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցչի որդին
Աղբյուր` Panorama.am
21:07
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը
Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում, որին 100-ից ավելի հայտ էր ստացվել:...
Աղբյուր` Panorama.am
21:05
Գուտերեշ. Բեյրութում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բեյրութում «դրամատիկ էսկալացիայով»։ «Ռիա Նովոստի» գործակալության...
Աղբյուր` Panorama.am
19:53
Հրդեհ է բռնկվել դասասենյակում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 28-ին, ժամը 15:36-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցում գտնվող դպրոցի...
Աղբյուր` Panorama.am
19:37
«Իմնեմնիմի» պոդքասթի այսօրվա հյուրերն են Աստղ Գալեյանն ու Ռուբեն Մելիքյանը
 «Իմնեմնիմի» փոդքասթ 119-րդ թողարկումն այսօր ուղիղ եթերում կլինի ժամը 22.00-ին AntiFake TV յութուբյան ալիքում Այն...
Աղբյուր` Panorama.am
19:05
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Սիրելի արցախահայեր, արցախյան ոճրագործությունը իրականացվել է ոչ միայն ձեր, այլև մեր ողջ ժողովրդի հանդեպ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը մյուռոնօրհնության արարողության առիթով. «​Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ....
Աղբյուր` Panorama.am
18:51
Կաթողիկոսը դիմեց միջազգային հանրությանը՝ ազդու միջոցներ կիրառել գերեվարված հայորդիներին ազատ արձակելու համար
«Մեր երկիրն ու ժողովուրդը գտնվում են անվտանգային լրջագույն սպառնալիքների ու աղետալի աղետներից ու վշտագին կորուստներից վեր հառնումի...
Աղբյուր` Panorama.am
18:29
Թող նախկին նախագահները որոշեն, թե որտեղ է բաբախում իրենց սիրտը. Անդրանիկ Քոչարյան
«Այսօր այն օրն է, որ բոլորս էլ մեր հոգիների մեջ պիտի ինչ-որ բան փնտրենք ու գտնենք»,- լրագրողերին ասաց ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
18:08
Ես եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերել. Ժաննա Անդրեասյան
«Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը»,- լրագրողերին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով...
Աղբյուր` Panorama.am
18:02
Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնի օրհնության կարգը. Ովքե՞ր են ներկա ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանում այս պահին կատարվում է  Սրբալույս Մյուռոնի օրհնություն՝ ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ոչ մի սրացում էլ չկա. Գործարար Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
«Ինձ թվում է՝ ոչ մի սրացում չկա»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրուցում հայտարարեց ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը՝...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ինձ կոնկրետ այս պահին չի հետաքրքրում՝ էլ ով կա, եկեղեցին հրավիրել է, ես եկել եմ. Լևոն Քոչարյան
«Չգիտեմ` ով է մասնակցում։ Ես իմ անունով հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնեքի արարողությանը»,- լրագրողներին ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:30
Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5կմ հատվածը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից. Փարսյան
«Սյունիքի  մարզի Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից 2022 թվականի սեպտեմբերի մարտական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական. Էդմոն Մարուքյան
«Սա պատմական իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, քույր եկեղեցիների ու կրոնական այլ ահամայնքների համար։ Սա ևս մեկ հնարավորություն է,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
«Այսօրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության մեջ անհրաժետ են որոշակի փոփոխություններ»,-լրագրողերին ասաց Կապանի համայնքապետ...
Աղբյուր` Panorama.am
16:48
Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին
«Մյուռոնօրհության ու տաճարի օծման առիթով հրավիրված են և քաղաքական, և հասարակական գործիչներին, և մշակութային գործիչներ, և կառավարության...
Աղբյուր` Panorama.am
16:44
Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
«Ես պաշտում եմ մեր հայ եկեղեցին՝ գիտակցելով, թե ինչ դեր ունի մեր կյանքում»,- լրագրողերին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Աղոթք է բարձրացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
Սեպտեմբերի 28-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարգեին Բ-ի  օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով...
Աղբյուր` Panorama.am
16:07
Հայաստանի դատական համակարգը պետք է այս դահլիճի պես վերափոխվի. ԲԴԽ
Բարձրագույն դատական խորհուրդից արձագանքել են մամուլի հրապարակմանը. «Այս դահլիճում են դատում դատավորների աշխատանքը:...
Աղբյուր` Panorama.am
15:48
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու. Գրասենյակ
Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին նախագահ Քոչարյանը չի մասնակցելու: Այս մասին  հայտնել է երկրորդ նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:34
Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
15:00
Եթե Արցախի թեման ուզում ենք բաց պահել, ապա Հայաստանում այլ իշխանությունների կարիք կա.Գեղամ Ստեփանյան
Արդեն 4 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից և մեկ տարի՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիաների վերջին արարից, ինչի հետևանքով...
Աղբյուր` Panorama.am
14:43
Արարատ Միրզոյանը հանդիպել է Լատվիայի ԱԳ նախարարի հետ
ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լատվիայի ԱԳ  նախարար Բայբա Բրաժեի հետ: ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում, գիտակցության չգալով, մահացել է Արարատի մարզի բնակիչ 9-ամյա...
Աղբյուր` Panorama.am
14:21
Սուրեն Սարգսյան. Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ կարգին լինի
«Հարավային Կովկասը երբեք չի եղել Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակության տարածաշրջան։ ԱՄՆ ոչ մի նախագահ, սկսած Ջորջ Բուշից, չի...
Աղբյուր` Panorama.am
14:15
«Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում
Հոկտեմբերի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Նոան» կանցկացնի առաջին հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
17:29 28/09/2024

Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}