Լիբանանի բանակը ճնշել է Տրիպոլիի անկարգությունները
Երկուշաբթի Լիբանանի բանակը նախազգուշական կրակոցներ է արձակել որպեսզի դադարեցնի Բեյրութից 90 կմ հյուսիս գտնվող նավահանգստի Տրիպոլի քաղաքում բռնկված փողոցային անկարգությունները:
Ըստ Al Mayadeen- ի, մի շարք շրջաններում բախումներ են տեղի ունեցել զինվորների և ակտիվիստների միջև: Առնվազն ինը մարդ վիրավորվել է, վիրավորներ կան նաև զինվորականների շրջանում: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Աբդել Համիդա Քարամեի հրապարակում, ամբոխի միջից զինվորական ամենագնացի վրա մոլոտովի կոկտեյլ է նետվել, որի արդյունքում պարեկային մեքենան բռնկվել է: Երիտասարդների ագրեսիվ բազմությունը գրոհել է քաղաքի կենտրոնում գտնվող բանկային գրասենյակները, կոտրել պատուհանները և վնասել բանկոմատները, աշխատասենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:
Մայրաքաղաքում և նրա շրջակայքում գտնվող բանակի պարեկային ծառայություններն ամբողջ օրվա ընթացքում ապաշրջափակել են մայրուղիները, որոնք ցուցարարների կողմից ժամանակ առ ժամանակ արգելափակվում էին այրվող անվադողերով: Բախումներ են եղել նաև Ֆուրթ-էս-Շեբբակի, Աին-Ռումմանի և Զուկ-Մոսբեի շրջաններից:
Բողոքի ցույցերի նոր ալիքը սկսվել է այն բանից հետո, երբ ավելի քան կրկնակի արժեզրկվեց ազգային արժույթը՝ լիբանանյան ֆունտը, ինչը հանգեցրել է գների 60% աճին:
Ցուցարարների մի մասը իշխանություններից պահանջում են պաշտպանել իրենց սոցիալական իրավունքները և փոխհատուցել կորոնավիրուսի դեմ կառավարության կողմից ձեռնարկած շտապ միջոցառումների արդյունքում կրած կորուստները, իսկ մյուսները կոչ են անում վարչապետի պաշտոնակատար Հասան Դիաբի ղեկավարած կառավարության հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Լիբանանի Զինված ուժերի հրամանատարությունը հայտարարություն է տարածել, որով ճանաչում է քաղաքացիների ցույցերի անցկացման օրինական իրավունքը, բայց շեշտել է, որ փողոցային հանրահավաքները պետք է լինեն խաղաղ:
«Բոլոր նրանք, ովքեր ներգրավված են բռնությունների և անկարգությունների մեջ, որոնք վտանգում են հասարակական կարգը, պատասխանատվության կենթարկվեն իրենց գործողությունների համար»,- ընդգծվում է փաստաթղթում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան