Լորիս Ճգնավորյանը գրել է «աբստրակտ» երաժշտություն համավարակի մասին
Իրանահայ հայտնի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանը հայտարարել է, որ երաժշտություն է գրել կորոնավիրուսի համավարակի մասին և այն անվանել է վերացական արվեստ առանց մեղեդու:
«Իռնա» գործակալությանը տված հարցազրույցում մաեստորն ասել է, որ որոշ հույզեր վերացական են։
Լորիս Ճգնավորյանը, ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 13-ին Իրանի Բորուջերդ քաղաքում։ 1989 թվականից գործունեություն է ծավալել Հայաստանում, 1989-1998 և 1999-2000 թվականներին՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն էր։
Որպես իր սերնդի առաջատար դիրիժորներից մեկը, նա ղեկավարել է միջազգային նվագախմբեր ամբողջ աշխարհում, ինչպիսիք են Ավստրիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Հունգարիայում, Կոպենհագենում, Իրանում, Ֆինլանդիայում, Ռուսաստանում, Հայաստանում, Թայլանդում, Հոնկոնգում, Հարավային Աֆրիկայում և Դանիայում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան