Չինաստանը վերահսկման տեսախցիկներ է տեղադրում մարդկանց տան առջև, և երբեմն էլ տների ներսում
Հյուսիսային Չինաստան կատարած ուղևորությունից հետո 34-ամյա իռլանդացի Յան Լահիֆն ու նրա ընտանիքը հայտնվում է երկշաբաթյա տնային կարանտինում, որը պարտադիր սահմանված է Պեկինի կառավարության կողմից՝ կորոնավիրուսի տարածման կանխման համար:
Լահիֆը բացել է տան դուռն ու տեսել, որ իր բնակարանի դռան դիմաց տեղադրվում է վերահսկման տեսախցիկ՝ առանց նախազգուշացման: Այս մասին գրում է CNN-ը։
«Գաղտնիության անհավատալի էրոզիա է։ Սա կարծես, զանգվածային տվյալների հավաքում է: Եվ ես չգիտեմ, թե դրանցից որքանն է օրինական»,- ասում է Լահիֆեն:
Ինչպես գրում է CNN-ը, թեև չկա որևէ պաշտոնական հայտարարություն, որտեղ կնշվի, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն կարանտինային պայմաններում գտնվող մարդկանց տների դիմաց, այն տեղի է ունենում Չինաստանի մի շարք քաղաքներում փետրվարից ի վեր։
Որոշ մարդիկ CNN-ի հետ կիսվել են իրենց փորձով, մի մասը գրառումներ է կատարկում սոցիալական լրատվամիջոցներում։
Չինաստանը ներկայումս չունի հատուկ օրենք՝ վերահսկող տեսախցիկների օգտագործման համար, բայց սարքերը արդեն հասարակական կյանքի կանոնավոր մասն են դարձել․ այն վերահսկում է, երբ մարդիկ անցնում են փողոցը, մտնում առևտրի կենտրոն, ճաշում ռեստորանում, ավտոբուս բարձրանում կամ նույնիսկ նստած են դպրոցի դասարանում:
2017 թվականի դրությամբ Չինաստանում տեղադրվել է ավելի քան 20 միլիոն տեսախցիկ, հայտնում է պետական հեռարձակող CCTV- ն: Բայց այլ աղբյուրներ ենթադրում են, որ այդ թիվը շատ ավելի մեծ է։ Համաձայն IHS Markit Technology-ի զեկույցի, Չինաստանում տեղադրված է 349 միլիոն տեսախցիկներ։