Մայիսին «Ա սերիայի» թիմերը կվերսկսեն անհատական մարզումները
Մայիսի 4-ին «Ա սերիայի» խաղացողները կվերսկսեն անհատական մարզումները, փոխանցում է «Բի-Բի-Սի»-ն։
Նշվում է, որ թիմային մարզումը կվերսկսվեն մայիսի 18-ին, երբ Իտալիայի վարչապետը հայտարարի կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների կրճատման մասին։
Ըստ աղբյուրի՝ թիմերը հույս ունեն, որ «Ա սերիայի» խաղերը կարող են վերսկսվել մայիսի 27-ից հունիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մրցաշրջանը կավարտվի օգոստոսի սկզբին, սակայն դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, թե երբ կարող են վերսկսվել լիգայի խաղերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները