Կան մարդիկ, ովքեր այսօր հացի փող չունեն. Աբովյան
«Եկեք այսօր հասկանանք մի պարզ իրողություն՝ մարդիկ մեզնից սպասում են պատասխաններ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Պատգամավորի խոսքով, այս օրերին մարդկանց մոտ հարցեր են առաջացել, որոնց պատասխանները դեռ չկան։ Նա նշեց, որ արդեն երկրորդ ամիսն է՝ մարդիկ համաճարակի պայմաններում մնում են տանը, բայց դրա հետ մեկտեղ, նրանց մեծամասնությունը չունի հնարավորություն հեռահար աշխատելու։
«Մարդկանց 90%-ը, աշխատանքի բնույթից ելնելով, չի կարող հեռահար աշխատել։ Ի՞նչ անեն նրանք։ Այս պարագայում պետք է հստակ հասկանալ՝ այո, պետությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ ապահովի իր քաղաքացիներին, ուրիշ տարբերակ չկա։ Դրա հետ մեկտեղ, մարդիկ երկու ամիս չեն աշխատել, բայց իրենց կոմունալը գալիս անջատում են։ Կան տարբեր վարկածներ, որ ոչ բարեխիղճ քաղաքացիները, ովքեր ունեն հնարավորություն, չեն մուծում կոմունալները, բայց մարդկանց հիմնական մասը այդ խմբում չի դասվում»,- շեշտեց Ա. Աբովյանը։
Նա վստահեցրեց՝ այս պարագայում չի կարելի մարդկանց մենակ թողնել. «Ռադիկալ քայլերի գնալ և մարդկանց գազն ու լույն անջատել չի կարելի»։
Եվ, բացի այդ, Ա. Աբովյանն ասաց, որ կան մարդիկ, ովքեր այսօր հացի փող չունեն։
«Նրանից չի, որ այդ մարդիկ թամբալ են, ոչ, օբյեկտիվորեն իրավիճակ է ստեղծվել, որ էդ մարդիկ չեն կարողանում գումար վաստակել, պարզապես չեն կարող։ Հիմա էդ մարդկանց ի՞նչ անենք։ Այս հարցերի պատասխանն է ուզում հասարակությունը ստանալ»,- ասաց Ա. Աբովյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում