Օլիմպիական խաղերը հետաձգելու պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն խորհրդարանում ասել է, որ ինքը միջազգային օլիմպիական կոմիտեին խոստումներ չի տվել՝ ճապոնական կողմի լրացուցիչ ծախսեր կատարելու մասին։
«Այդ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ Ճապոնիան ամեն ինչ կանի, որպեսզի հաջորդ տարվա խաղերն անցկացվեն ի պատիվ կորոնավիրուսի նկատմամբ մարդկության տարած հաղթանակի»,-ասել է Աբեն:
Ապրիլի 20-ին ՄՕԿ-ի կայքում տեղադրվել են օլիմպիական խաղերի հետաձգման հետ կապված նյութեր:Համաձայն որի, վարչապետ Շինձո Աբեն համաձայնել է, որ Ճապոնիան կշարունակի կատարել լրացուցիչ ծախսերը՝ 2020 թ․ կնքած պայմանագրի համաձայն: Այդ օրն իսկ տեքստի այդ մասը հանվել է և փոխվել հրապարակումը:
Մեկնաբանելով հայտարարությունը Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն լրագրողներին հայտնել է,որ Ճապոնիայի կառավարությունը և խաղերի կազմկոմիտեն մանրամասն կուսումնասիրեն հարցը։
Խաղերը հետաձգելու պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան։ Նախապատրաստության վրա արդեն ծախսել է ավելի քան 12 միլիարդ դոլար։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան