«Airbus»-ը պատրաստվում է իրեն սնանկ հայտարարել
Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Airbus»-ը պատրաստվում է իրեն սնանկ հայտարարել, փոխանցում է «Լենտա.ռու»-ն՝ մեջբերելով ընկերության գործադիր տնօրեն Գիլյոմ Ֆորիի խոսքը:
«Մենք աննախադեպ տեմպերով գումար ենք կորցնում, ինչը կարող է սպառնալ մեր ընկերության գոյությանը»,- ասել է բարձրաստիճան ղեկավարը:
Նրա խոսքով, ընկերությունը փրկելու համար անհրաժեշտ է ծախսերն անհապաղ կրճատել:
Ապրիլի սկզբին «Airbus»-ը հայտարարել էր, որ նախատեսում է ամբողջ աշխարհում կրճատել ռեակտիվ ինքնաթիռների արտադրությունը: Խոսքը, մասնավորապես, «A320» ընտանիքի ինքնաթիռների արտադրանքը կրճատելու մասին է։
Ավիացիոն արդյունաբերության ճգնաժամի պատճառը կորոնավիրուսային պանդեմիան է, որի հետևանքով ամբողջ աշխարհում հիվանդության տարածումը զսպելու համար ներդրվել են թռիչքների սահմանափակումներ: