Երևանում կտեղադրվի Մահաթմա Գանդիի արձանը
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկի անկյունային հատվածի՝ Երևանի կրկեսին հարակից պուրակը կանվանակոչվի ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի հայ դերասան, մնջկատակ, ծաղրածու, գրող և թատերական ռեժիսոր Լեոնիդ Ենգիբարյանի անվամբ՝ «Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակ»։ Նման որոշում ընդունեց Երևանի ավագանին։
Երևանի ավագանին համաձայնության տվեց նաև Երևան քաղաքի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու վերաբերյալ որոշմանը։ Հարցը զեկուցող քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետ, ժամանակավոր պաշտոնակար Անդրանիկ Սեդոյանն ասաց, որ առաջարկը ներկայացվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, համաձայնեցված է եղել հնդկական կողմի հետ։
Նրա խոսքով, առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը, դրանով իսկ ամրապնդելով և խորացնելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բարեկամական հարաբերությունները:
«Արձանի փոխադրման, տեղադրման ծախսերը, ըստ գրության, հնդկական կողմը պատրաստակամ է հոգալ։ Տարածքի տեղադրանքը հնդկական կողմի հետ համաձայնեցվել է»,- ասաց Ա. Սադոյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ո՞վ է Գանդին Հայ ժողովրդի ու Հայ մշակույթի համար. զրո, բացառիկ զրո»
- Քննարկվում է Երևանում Հնդկաստանի ազգային հերոս Մահաթմա Գանդիի արձանը տեղադրելու հարցը
- Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին