Վերաքննիչ դատարանը մերժել է Վերմիշյանի պաշտպանի բողոքը
Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը կշարունակի մնալ կալանքի տակ, քանի որ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ նախկին պաշտոնյանի պաշտպանի բողոքը:
Panorama.am-ի հետ զրույցում Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանն ասաց, որ դեռ չի ստացել դատարանի որոշումը, չի կարող ասել, թե ինչ հիմքով է մերժվել իր բողոքը։
Նա նշեց, որ դատարանը նույնիսկ հաշվի չի առել այն, որ Վերմիշյանը տարիքային առումով ռիսկային խմբում է գտնվում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ։
Մ. Առաքելյանն ասաց, որ Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու։
Հիշեցնենք, որ Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու գործով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան