ՎՏԲ–Հայաստան Բանկի միջոցով վճարվել են ավելի քան 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով հրատապ միանվագ նպաստներ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցում է ՀՀ Կառավարության կողմից կազմակերպված և կորոնավիրուսային պանդեմիայի հետևանքների վերացմանն ուղղված սոցիալական ծրագրերի իրականացմանը: 28.04.2020թ. դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով արդեն իրականացվել են 2,1 միլիարդ ՀՀ դրամի չափով վճարներ (Բանկի միջոցով վճարման ենթակա նպաստների 70%-ը) աջակցության կարիք ունեցող 40 հազար քաղաքացիների:
Բանկից տեղեկացնում են, որ համաձայն Կառավարության թիվ 4, 6, 7, 8 և 9-րդ ծրագրերի ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով կվճարվի հրատապ միանվագ նպաստներ ընդհանուր 50 հազար քաղաքացիներին 3 միլիարդ ՀՀ դրամի չափով: Համաձայն ծրագրերի պայմանների՝ հրատապ միանվագ նպաստները կարելի է ստանալ ինչպես կանխիկ եղանակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի 72 մասնաճյուղերի միջոցով, այնպես էլ անկանխիկ` նպաստը անմիջապես քարտին փոխանցելու միջոցով, ինչի համար անհրաժեշտ է նախապես մուտքագրել քարտի տվյալները online.ssa.am կայքում:
Կորոնավիրուսի պայմաններում Բանկն առաջարկում է իր հաճախորդներին ընտրել նպաստի ստացման և հետագա օգտագործման անկանխիկ եղանակը՝ թղթադրամների հետ ֆիզիկական շփման նվազեցման նպատակով:
Հրատապ նպաստներ տրամադրող մասնաճյուղերի հասցեների և աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարելի է դիմել Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով կամ այցելել Բանկի պաշտոնական կայք՝ https://www.vtb.am/ru/branch:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է մինչև 10% զեղչ Farfetch.com կայքից Mastercard պրեմիում դասի քարտերով գնումներ կատարելիս
- ՎՏԲ գլխավոր տնօրեն. Չնայած վարկային արձակուրդին, մեր հաճախորդների մեծամասնությունը կատարել են իրենց վճարումները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է Visa քարտապաններին օգտվել Menu.am ծառայության անվճար առաքումից
- ՎՏԲ-Հայաստան Բանկը և Mastercard-ը տրամադրում են 30% զեղչ YandexTaxi- ով երթևեկելիս
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան