«Հրապարակ». ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիև նոր հանդիպում են նախատեսում
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Փաշինյան-Ալիև նոր հանդիպում են նախատեսում, ինչի մասին խոսվել է Մնացականյան-Մամեդյարով տեսակապի ժամանակ։
«Սպասում են կորոնավիրուսի հնարավոր թուլացմանը, հանդիպման հարցում առավել շահագրգիռ է ռուսաստանյան համանախագահությունը, որը կողմերին առավել բաց խաղի մարտահրավեր է նետել»,- ասաց մեր աղբյուրը:
Իսկ եթե կորոնավիրուսի հետ կապված պրոցեսը երկարի, հնարավո՞ր է այս անգամ ևս հանդիպումը հեռակապով տեղի ունենա։ «Չեմ կարծում. մանավանդ որ Թրամփն ասել է` արևը «տանում» է կորոնան, առջևում ամառ է»:
Խնդրո առնչությամբ մենք հարցում չկատարեցինք ԱԳՆ-ից, որովհետև հնչելու էր ծանոթ ֆրազը. «Հանդիպման մասին տեղյակ կպահվի ըստ անհրաժեշտության` փոխհամաձայնեցված կարգով»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան