«Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի ընտրությունը որոշել են հետաձգել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր
«Հրապարակ» թերթը գրում է.
«ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը պետք է մարտի 23-ին ռեկտոր ընտրեր անորոշ ժամանակով հետաձգվել է։ Առերևույթ՝ պատճառը արտակարգ դրությունն է։ Ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանն ասում է. «Քանի որ արտակարգ դրության պատճառով հավաքները արգելված են»։
Սակայն լուրեր կան, որ ընտրությունը որոշել են հետաձգել մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր։ Նախ, որովհետև իշխանությունը հարմար թեկնածու չի գտնում, և մի խանգարող հանգամանք էլ կա. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամների լիազորություններն ավարտվել են՝ նոր անդամներ պետք է նշանակվեն։
Իսկ արտակարգ դրությունը չի խանգարել, որ ԿԳՄՍ-ն Կրթության տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի տնօրեն ընտրի»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան