Երեխաների համար սա լինելու է տապալում և հետընթաց.Կոստանյան
ԱԺ պատգամավոր Աննա Կոստանյանը Խորհրդարնական լսուների ընթացքում անդրադարձավ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանն առ այն, որ աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվում են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան:
Այսինքն ՝ քառորդային տարեկան գնահատականները փակվելու են հենվելով մինչև մարտի 13-երեխաների գրանցած գնահատականի վրա: Կոստանյանն այս մեթոդը սխալ է խամարում, քանի որ հեռավար ուսուցմանը, ուսուցիչների հետ միասին, աշակերտները ջանք չեն խնայել մասնակցելու դասընթացներին:
«Սա իրականում շատ լուրջ խնդիր է,քանի որ հնարավոր է լինեն դպրոցներ, աշակերտներ, որոնք մինչև մարտի 13-ը որոշակի առարկաներից գնահատումներ չեն ունեցել»,-ասաց Կոստանյանը՝ հավելելով,-«Երեխաների համար սա լինելու է տապալում և հետընթաց: Նախարարությունը հետ քայլ է կատարելու: Եթե ասում ենք 20-25 տոկսը չի մասնակցել հեռավար կրթությանը, ապա ինչո՞ւ ենք մնացած 75-80տոկոսին զրկում այս ընթացքում գրանցած առաջադիմությունից: Եթե հաշվի առնենք նաև մանկավարժերի խորհուրդները, որոնք լավագույնս տիրապետում են,թե որ աշակերտն ինչ առաջադիմություն ունի, ապա նախարարության իմ գործընկերներին կհորդորեին հաշվի առնել ուսուցիչների կարծիքը»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան