ԱԺ-ում միմյանց «քաղաքական տրյապկա» ու «անբարոյականի զավակ» որակեցին
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ ունեցավ և անդրադարձավ Անի Սամսոնյանի այն հայտարարությանը, թե իրեն լուրջ չեն ընդունում, ոչ կուսակցության մեջ, ոչ ժողովուրդը:
Բոլոր դեպքերոմ հայտարարելով, որ քննարկվող նախագծին կողմ են քվեարկելու՝ Սիմոնյանն անցավ բուն թեմային. «Տիկին Սամսոնյան, ես ներողություն եմ խնդրում, բայց ես ամուսնացած եմ, առաջարկում եմ իմ մասին ավելի քիչ խոսել, դա գեղեցիկ չի դիտվում: Բայց ես Ձեզ չեմ պատասխանելու, ես պատասխանելու եմ ձեր փեշի հետևում պախկված Էդմոն Մարուքյանին, որը մեկ Գորգիսյանին է խնդրում, որ իր փոխարեն ելույթ ունենա, մեկ ձեզ է խնդրում, որովհետև նա չի իջնում մեր մակարդակին, դրա համար ես պատասխանելու եմ իրեն ասելու եմ այն ամենը ինչ մտածում եմ»:
Պատգամավորը հիշեց, որ 2018 թվականի ապրիլի 16-ին ինքը և իր գործընկերները ԱԺ-ի դիմաց մահանալուց են պրծել և ինքը «Ելք» խմբակցության խմբի մեջ գրել է և խնդրել. ««Դուրս եկեք, ոչ իմ համար, այլ երևանցիների համար»…ու ձեզնից ոչ մեկը դուրս չեկավ, իսկ Է. Մարուքյանն այդ ժամանակ 15-րդ անգամ հարցեր էր տալիս վարչապետ ընտրվող Ս. Սագսյանին»:
Էդմոն Մարուքյանը տեղից արձագանքեց, ինչին Ալեն Սիմոնյանը հակադարձեց, որ «դու»-ով իր հետ չխոսի: Էդմոն Մարուքյանի՝ «այ հոգնած» որակավորմանը, Ալեն Սիմոնյանը պատասխանեց՝ «քաղաքական տրյապկա, հանգստացի» արտահայտությամբ:
Ալեն Սիմոնյանը կրկին դիմեց Էդմոն Մարուքյանին. «Հանգստացի, այ հոգնած քաղաքական տրյապկա»:
Հետևեց Մարուքյանի պատասանը. «Անբարոյականի վաստակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին