ԱՄՆ-ում աճում է գործազրկության մակարդակը, իսկ ընտրությունները հեռու չեն
Կորոնավիրուսի պատճառով ուժի մեջ մտած սահմանափակումների ու արգելքի արդյունքում գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կտրուկ աճել է, տնտեսությունը կրել է չափազանց մեծ կորուստներ:
Ինչպես տնտեսության հարցերով Սպիտակ տան խորհրդական Քեւին Հասեթն է ասում, ‘’Սա ԱՄՆ-ում երբեւէ գրանցված բացասական ամենամեծ ցնցումն է’’: Այնպես որ, ասում է նա, գործազրկության մակարդակը կարող է իջնել Մեծ լճացման տարիների մակարդակին: Նա հիշեցնում է, որ տնտեսական ու ֆինանսական անկման տարիներիին 2008 թվականին գործազրկությունն ԱՄՆ-ում կազմում էր մոտ 9 միլիոն: Այսօր արդեն այստեղ պաշտոնապես գրանցվել է 26 միլիոն գործազուրկ, ինչի պատճառով մի շարք նահանգների ղեկավարներ կոչ են անում երկրի Կոնգրեսին ֆինանսական հատկացումների ծրագրեր մշակել նահանգների համար: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Սակայն հանրապետական կոնգրեսականներից շատերն ու Սպիտակ տան տնտեսագետները նախազգուշացնում են, որ արդեն իսկ երկու տրիլիոն դոլար դուրս գրվելուց հետո նոր հատկացումներն է՛լ ավելի կմեծացնեն դաշնային պարտքը:
Տնտեսագետ Հասեթն ասում է, թե հարկավոր է մտածել երկարաժամկետ եւ որ ամեն մի քայլ հիմա հարկավոր է շատ զգույշ կատարել ու ընդունել մեծապես կշռադատված որոշումներ, առանց քաղաքական հիմքերի:
Մյուս կարեւորագույն հարցն այստեղ թեստավորումներն են, որոնք, ըստ փորձագետների, պետք է մեծ թափ առնեն, մինչեւ տնտեսության լիակատար աշխատանքների վերսկսումը:
Նահանգապետերն էլ, որոնք կանգնած են սահմանափակումները կրճատելու կամ անփոփոխ պահելու շատ մեծ երկընտրանքի առջեւ, փորձում են ցուցաբերել զգուշություն: Իսկ կոնգրեսականները ոչ միայն փորձում են գտնել առողջության ու տնտեսուաթյան միջեւ ոսկե միջինը, այլ նաեւ անցնելու են քաղաքական պայքարի նոր փուլով, երբ նախագահական ընտրություններին մնացել է միայն մի քանի ամիս:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան