Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր
Ապրիլի 28-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ Ամերիաբանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխելու է անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային դրամային և դոլարային պարտատոմսեր։
Ընկերությունից մանրամասնում են, որ պարտատոմսերի համար գործելու են հետևյալ պայմանները.
Ներդրողները, պարտատոմսերի ձեռքբերման համար սահմանված կարգով պետք է լրացնեն և տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց
պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Հայտ-հանձնարարականը լրացնելուց և պատշաճ կերպով տեղաբաշխողին ուղարկելուց հետո, պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով տեղաբաշխողի կողմից «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում բացված հետևյալ հաշվեհամարներին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում․ ՀՀ դրամով պարտատոմսերի վճարման համար՝ 1570043120372900 հաշվեհամարին և ԱՄՆ դոլարով վճարման համար՝ 1570043100494501 հաշվեհամարին:
Տեղաբաշխման ընթացքում յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար դրամային պարտատոմսի գինը հասանելի է հետևյալ հղմամբ, իսկ դոլարային պարտատոմսերի գնի վերաբերյալ տեղեկացեք այստեղ։
Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2020թ. մարտի 16-ի Թիվ N 1/164Ա որոշմամբ: Պարտատոմսերի ծրագրային ազդագրի և դրա լրացման տպագիր տարբերակները կարելի է ձեռք բերել Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0010 Երևան, Վազգեն Սարգսյան 2):
Պարտատոմսերի թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ «Ամերիաբանկ» ՓԲԸ ինտերնետային կայքում հետևյալ հղումներով՝ դոլարային թողարկում, դրամային թողարկում:
Հարակից հրապարակումներ`
- Բացելով «Սմարթ» հաշիվ Ամերիաբանկում՝ կստանաք Yerevan Ride -ի տարեկան անդամակցություն հաղթելու հնարավորություն
- Ամերիաբանկը շարունակում է ֆինանսապես սատարել ներմուծող և արտահանող ընկերություններին
- Ամերիաբանկը կանգնած է բիզնեսի կողքին` երկարաժամկետ ֆինանսավորման նոր և ճկուն հնարավորություննեով
- Ամերիաբանկն իր աշխատակիցների մեծ մասի համար սահմանել է տնային ռեժիմ` պահպանելով վարձատրության չափը 100 տոկոսով
- «Ամերիա Սերունդ 12» ծրագրի դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվում է մինչև մարտի 29-ը