Մարուքյան. Հազարավոր ընտանիքներ էլ վճարել են գազի ու լույսի դիմաց, հիմա սննդի փող չունեն
Այս պահին 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից: Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հազարավոր ընտանիքներ էլ վճարել են վերջին եղած փողն ու հիմա սննդի փողի կարիք ունեն: Հետևաբար, ուղղակի ֆինանսական աջակցության առաջարկս ավելի քան արդիական է»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց՝ բողոքելով, որ զրկված են հոսանքի ու գազի մատակարարումից։
Հարակից հրապարակումներ`
- Բողոքի ակցիա. «Եկել ենք մեր ընտրած վարչապետին հարցնենք՝ ինչու չի կատարում իր խոստումը»
- Փաշինյան. Կոմունալ ճգնաժամի լուծումները լինելու են ոչ կատարյալ ու ոչ 100 տոկոսանոց
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին