Մեկ շաբաթում Մոսկվայում թոքաբորբով հոսպիտալացվածների թիվն աճել է 70% -ով
Անցած շաբաթվա ընթացքում Մոսկվայում թոքաբորբով հիվանդների հոսպիտալացվածների թիվն աճել է 70%-ով: Այս մասին, ըստ «Ինտերֆաքս»-ի, հայտնել է սոցիալական զարգացման հարցերով Մոսկվայի քաղաքապետի տեղակալ Անաստասիա Ռակովան:
«Առայժմ մենք տեսնում ենք դինամիկ աճ, որը չի կարող անհանգստացնել մեզ», - ասել է նա «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի» ծրագրին տված հարցազրույցում:
Ըստ Ռակովայի, ներկայում Մոսկվայում ավելի քան 20 հազար մահճակալ է զբաղված կորոնավիրուսով հիվանդներով, իսկ առաջիկա օրերին մահճակալների թիվը կավելանա մինչև 27-28 հազարը:
Ռակովան հիշեցրել է, որ քաղաքում ստեղծվել են նաև համակարգչային տոմոգրաֆիայի 47 համակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան