Սիմոն Բաբայան. Ստյոպա Սաֆարյանն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է հնչեցնում
ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Բաբայանը խիստ մտահոգիչ ու անընդունելի է համարում Հանրայաին Խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի արտահայատած տեսակետները ՓՊ մասին։
Ֆեյսբուքյան իր էջում պալատի անդամ Բաբայանը գրել է.
«Վերջերս համացանցում կատարվում են, իրականությանը չհամապատասխանող, վարկաբեկիչ գրառումներ՝ ուղղված Փաստաբանների պալատին, պալատի նախագահին, որոշ փաստաբաններին:
Մասնավորապես, խիստ մտահոգիչ և անընդունելի եմ համարում Ստյոպա Սաֆարյանի կողմից հրապարակային ներկայացվող տեսակետները:
Հանրային խորհրդի նախագահն իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ է հնչեցնում, ինքնակառավարվող, անկախ, ոչ պետական, մասնագիտական համայնքի հասցեին:
Ստյոպա Սաֆարյանը նշում է՝չեմ հիշում, որ որևէ անփող, անտեր մեկի համար անվճար խորհրդատվական օգնություն տրամադրվի, այսպես հրապարակայնորեն փաստաբանների խումբ հավաքվի: Տեղեկացնեմ, որ միայն 2019թ-ի ընթացքում Փաստաբանական դպրոցում գործող Իրավաբանական կլինիկայի շրջանակներում անվճար իրավաբանական օգնություն տրամադրվել է 1968 քաղաքացու, իսկ Հանրային պաշտպանի գրասենյակը նույն ժամանակահատվածում ունեցել է 16 000-ը գերազանցող ընթացիկ գործ:
Ինչ վերաբերում է Պալատի հասցեին հնչեցրած, բարևավարքության տեսանկյունից մտահոգիչ արտահայտություններին (Այ հիմա կասեմ՝ փոփոխությունները Փաստաբանների պալատում օդ ու ջրի նման անհրաժեշտ են։ Հնարավորինս՝ շուտ ու արտահերթ։ Այնտեղ այլևս չպետք է լինեն Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի փաթեթները), հիշեցնեմ, որ այն որևէ իշխանական կամ ընդդիմադիր քաղաքական ուժի սպասարկուն չի եղել ու չի լինելու:
Նշված գրառումից հետո, ի հայտ են գալիս այլ անձանց կողմից կատարված ապատեղեկատվական մանիպուլյատիվ բնույթի գրառումներ:
Հարգելի ընկերներ, հիշենք նրանց ովքեր անձնական նվիրումով, ջանասիրաբար առանց որևէ շահագրգռվածության, օր ու գիշեր պաշտպանում էին Ձեզ և պաշտպանելու են քանի դեռ հնարվոր է որևէ մեկի իրավունքի խախտումը: Բոլոր ժամանակներում ոմանց՝ այդ թվում իշխանական ուժերին դուր չի եկել Պալատի առաքելությունը:
Փաստաբանների պալատը անկախ մասնագիտական միավորում է: Փաստաբանները պաշտպանել են և պաշտպանելու են անձանց իրավունքները և օրինական շահերը անկախ նրանց ով լինելուց: Հետևաբար գործող պաշտոնատար անձանց կողմից ինքնակարգավորվող, ոչ պետական, իրավապաշտպան առաքելություն ունեցող կառույցի հասցեին հնչեցված միջամտության սպառնալիքները, ինչպես նաև ապատեղեկատվությունը ուղղակի հարված է փաստաբանի մասնագիտական անկախությանը:
Փաստաբանական գործունեությունը երաշխավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ»։
Հիշեցնենք, որ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն էլ Սաֆարյանին մեղադրել էր ստախոսության համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան