Քաղաքական 12:27 28/04/2020

Վահե Հովհաննիսյան.Դժվար կանխատեսվող Հայաստան

«Այլընտրանքային նախագծեր խմբի»  անդամ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«Հայաստանում իրավիճակի օբյեկտիվ գնահատական հնարավոր է,  եթե այն հիմնվի երեք առկա գործոնների վրա.
ա/ Իշխանություն, բ/ Հասարակություն, գ/ Վիրուս
Սրանք են Հայաստանի մոտակա ապագայի կանխատեսման բանալիները։

Իշխանություն

Որոշումների կայացման լեգիտիմ իրավունքը իշխանությանն է, քայլերի և գործողությունների լծակներն իշխանության ձեռքին են։ Նրանից շատ բան է կախված։

Փորձենք հասկանալ իշխանության «ֆեյսը»։ Վարչապետն ակնհայտորեն դուրս է մնում ընդհանուր իրավիճակային համատեքստից։ Նա ապրում  է իր գծած իրականության, իր պատկերացումների մեջ, որոնք մնացել են  2018-ի ապրիլի սահմաններում։ Սա խնդիր է։ Նրա վերջին հրապարակային ելույթներից նախ և առաջ  պետք է մտահոգվեն իշխանության ներսում, քանի որ հնչեցին և ձևակերպվեցին այնպիսի ուղերձներ, որոնց լրիվ հակառակն էր պետք անել ստեղծված համաշխարհային և հայաստանյան օբյեկտիվ իրականության մեջ։

Վստահ եմ՝ իշխանության մեջ սա հասկանում են, տեսնում են, որ վարչապետը դուրս է մնում պրոցեսների  ընդհանուր տրամաբանությունից։ Սա կառավարման տեսակետից իսկապես լուրջ խնդիրներ կարող է առաջացնել,  էապես ազդել օպերատիվ կառավարման որակի վրա։

Առողջապահության նախարարը ճակատագրի բերումով դարձավ սուպերնախարար։ Նա շատ լավ հասկանում է իր վիճակը, և դրանով է պայմանավորված այն մասնագիտական զգուշավորությունը, որը պարբերաբար բերում է վարչապետի հետ հրապարակային հակադրման։ Հենց Փաշինյանը խոսում է ուրախ լուրերի, լավատեսական սցենարների մասին, նախարար Թորոսյանը, դա չնկատելու տալով, ներկայացնում է լրիվ հակառակ պատկերը։ Սկսած ապրիլի 6-ին Փաշինյանի լավատեսական լայվից մինչև այս պահը։

Նախարար Թորոսյանը բաց խոսում է հետագա սցենարների, հնարավոր պիկերի, հիվանդանոցային տեղերի հնարավոր սակավության մասին։ Որպես երկրի «գլխավոր բժիշկ»՝ նա ճիշտ է անում, նվազագույնը՝ անում է այն, ինչ պետք է անի։ Իսկ որպես քաղաքական թիմի անդամ՝ շատ լավ հասկանում է, որ ծանր ցուցանիշների դեպքում թիմի ղեկավարը մատնանշելու է հենց իրեն։
Բայց այստեղ կա մի խնդիր, որը բոլորիս է վերաբերում. խախտվել է միասնական տեղեկատվության և իշխանությունից միասնական մեսիջների կարևորագույն ինստիտուտը։ Հասարակությունը երկրի վարչապետից և առողջապահության նախարարից տարբեր տրամադրություններ է ստանում, հետևաբար՝ տարբեր սպասումներ։

Պարետ, փոխվարչապետ Ավինյանը, ունենալով օպերատիվ կառավարման էական լծակներ, դրանց ճնշող մեծամասնությունից, ըստ էության, հրաժարվել է։ Դրա ամենախոսուն ապացույցը արտակարգ դրության պահպանման ընթացիկ ձևն է։ Մենք բոլորս ձևացնում ենք, թե Երևանում արտակարգ դրություն է։ Ինչ վերաբերում է «լոքդաունի» թուլացմանը, ապա դա քաղաքական որոշում է, որը, բոլորս հասկանում ենք, պարետը չի, որ կայացնելու է։ Բայց պարետը հասկանում է նաև, որ իրավիճակի վատացման դեպքում սլաքներն ուղղվելու են իր դեմ, թեկուզ՝ անարդարացիորեն։

Հասարակություն

Հայաստանյան հասարակությունը խիստ բազմաշերտ է՝ տարբեր գիտակցական աստիճանով, պետության ընկալման մակարդակով, կրթվածությամբ և այլն։
«Մնա տանը» կարգախոսը պահպանում է առավելապես կրթված շերտը. թե բնակչության կոնկրետ քանի՛ տոկոսն է դա կազմում, դժվար է ասել, բայց բովանդակային առումով հաստատ այդպես է։ Ուղերձները, երգերը, կլիպերը, ֆլեշմոբերը. այդ ամենը լավ է, բայց դրա շահառուն նույն բարձր գիտակցությամբ խավն է, որը և մնում է տանը։

Մեր հասարակության ներսում կան նաև բոլորովին այլ շերտեր, որոնց հետ հաղորդակցությունը շատ ավելի բարդ է. թե քանի՛ տոկոսն են նրանք կազմում, դարձյալ դժվար է ասել, բայց հաստատ նրանց քանակը բավարար է՝ տանը մնացածների ջանքերը զրոյացնելու համար։ Այդ շերտը չի պահպանում որևէ սանիտարական նորմ, սոցիալական հեռավորություն, չիկարելիների ոչ մի նորմ։ Դու չես կարող անկալել, որ նրանք քո հետևից 5 հոգով չեն ներխուժի նեղ վերելակ, խանութում կպահպանեն հեռավորություն, հազալուց բերանը կփակեն և այլն։

Սա դեռ միայն Երևանի հանրային վայրերում։ Իսկ թե ինչ է կատարվում տներում՝ ընդհատակյա խնջույքների, ծեսերի, տոնախմբությունների ու պարզապես ամենօրյա շփման ժանրում, կարելի է միայն ենթադրել։ Ի՚՞նչ է կատարվում բակերում, տաղավարներում, գյուղերում, գյուղամեջերում, աշխատավայրերում, այլուր։ 

«Չկա տենց վիրուս, լրիվ հորինած ա, փող աշխատելու համար ա, չիպ դնելու համար ա, մեզ չի կպնի...» և այլ «գաղափարներ» ունեն իրենց կրողների, տարածողների՝ ռեալ և շատ ակտիվ սոցիալական շերտը։

Բանալին՝  իշխանություն-հասարակություն համակարգում

Մի կողմից՝ իշխանությունը չունի միասնական ռազմավարություն՝ իրավիճակը հսկողության տակ պահելու, կառավարելու, լավացնելու, լոքդաունը թուլացնելու համար։
Մյուս կողմից՝ հասարակությունն իր ամբողջության մեջ չունի հասունության այն աստիճանը, որը թույլ կտար կոչերի, զգուշացումների պարագայում ակնկալել համապատասխան վարքագիծ։ Մենք գերմանական, ավստրիական, կորեական, ճապոնական, սկանդինավյան հասարակություն չենք։ Այնուամենայնիվ, մենք նաև Հնդկաստան չենք, որտեղ ոստիկանը փայտերով ծեծում-տուն է քշում մարդկանց։ Ի՞նչ անել։

Միտումն էլ այնպիսին է, որ մարդիկ մեկուսացումից հոգնել են, եղանակների տաքացման ֆոնին ավելի են հակված լինելու անտեսել սահմանափակումները։ Սա առաջիկա օրերի, շաբաթների խնդիր է, որին մենք առերեսվելու ենք։

Այստեղ է, որ իշխանությունը պետք է ներկայացնի իրավիճակը կառավարելի դարձնելու՝ իր ծրագիրը։ Հասարակության՝ սահմանափակումներն անտեսող մասին սա չի հետաքրքրում։ Իսկ ավելի պատասխանատու և ռացիոնալ հատվածը նկատում է իշխանության մոտ ռազմավարության բացակայությունը։

Երբ առողջապահության նախարարը խոսում է կոնկրետ ժամկետներում հիվանդների թվի կրկնապատկման և այլ հնարավոր սցենարների մասին, իսկ վարչապետը՝ լոքդաունի թուլացման, ապա մտածող մարդկանց մոտ օբյեկտիվ հարցեր են առաջանում։ Սրան ավելացրած, որ պարետը, առնվազն դրսի մարդկանց անտեսանելի պատճառներով, լռում է։

Արտակարգ դրության վերջին ամիսը մենք արդյունավետ կերպով չենք օգտագործել։ Մենք գնացել ենք իբր «արտակարգ դրություն» ունենալու ճանապարհով, որը մի կողմից՝ կանգնեցրեց տնտեսությունը, բայց մյուս կողմից՝ լիարժեք չսահմանափակեց վարակի տարածումը։ Եթե հույսը հասարակության որակի վրա էր, ապա սխալվեցինք, բայց իշխանությունը համարժեք չեղավ իրականությանը։ Հեղափոխական ռոմանտի՞զմը խանգարեց, թե՞ պարզապես անփորձությունը, թե՞ երկուսը միասին։ Խանգարեց գուցե նաև այլ՝ հին օրակարգից մնացած հարցերով պետական մեքենայի որոշ օղակների զբաղված պահելը՝ ոստիկանական, քննչական, դատական «միջոցառումներ» և այլն, որոնք թուլացնում են համակարգի աշխատունակությունը նման լարված շրջաններում։

Այս պայմաններում լոքդաունի թուլացման գնալն ամենայն հավանակությամբ կնշանակի հիվանդացության կտրուկ աճ՝ շատ անկանխատեսելի սցենարներով։ Չգնալով թուլացման՝ ունենալու ենք, բառիս բուն, իմաստով հացի խնդիր։ Մարդիկ ապրելու միջոցներ չեն ունենալու։ Թվում է՝ փակուղի է։

Հաղթահարել փակուղին

Պետության փակուղի հասկացություն չկա։ Կան լավ ու վատ ելքեր։ Պետք է հնարավորինս փնտրել լավերը։ Դրանք երկու հարթության մեջ են՝ քաղաքական և տեխնիկական։

Մի շարք մարդիկ, կազմակերպություններ բաց, հրապարակային առաջարկներ են անում, խորհուրդներ տալիս, փորձում են օգտակար լինել՝ իշխանություններին, պետությանը։ Դրանց մի մասը բարձրակարգ խորհուրդներ են, որոնցից կառավարությունը և պարետատունը պարբերաբար օգտվում են՝ առանց բարձրաձայնելու։ Դրա դիմաց այդ մարդիկ վարչապետ Փաշինյանից ստանում են հրապարակային մեղադրանքներ, վիրավորանքներ, սպառնալիքներ։ Փակուղուց դուրս գալու առաջին քայլն այստեղ է. իշխանության մեջ գտնվող և կոնկրետ պատասխանատվություն կրող անձանց մի խումբ պետք է մտնի Փաշինյանի աշխատասենյակ ու պահանջի դադարեցնել այդ գործելաոճը։ Հարցը պետք է դնել շատ կոշտ։ Պետք է ցույց տան, որ գիտակցում են, որ հակառակ դեպքում իրենք նույնպես կրելու են ծանր, նաև՝ անձնական պատասխանատվություն, երբ հիվանդների թիվը կտրուկ աճի, ունենանք անկառավարելի վիճակ,  իսկ տնտեսական ճգնաժամը երևա իր ողջ ուժով։

Հաջորդ խումբ քայլերը տեխնիկական են.

1. Կտրուկ մեծացնել թեստավորումների քանակը։ Եթե չկա, պետք է միջազգային օգնություն խնդրել։ Անհապաղ իրականացնել ողջ բուժանձնակազմի թեստավորում։ Ամենայն հավանակությամբ՝ բուժաշխատողները դառնում են վարակի մեծ աղբյուր։ Չգիտենք՝ այսօր օրական 3-4 հազար թեստ անելու դեպքում ի՛նչ ցուցանիշներ կունենանք, ի՛նչ իրականության կառերեսվենք։
2. Արագ պետք է գնալ այլ պետություններում կիրառվող թեստավորման մոդելներով։ Օրինակ՝ ընտրանքային թեստավորման։ Մենք որոշումներ կայացնելուց առաջ պետք է տիրապետենք օբյեկտիվ վիճակին։ Հակառակ դեպքում պետական որոշումները կնմանվեն մեծ վիճակախաղի։
3. Միառժամանակ հրաժարվել «լոքդաունը» թուլացնելու գաղափարից
4. Գնալ ոլորտային, ճյուղային կարանտինի ճանապարհով
5. Խստացնել արտակարգ դրության պահպանման ռեժիմը։ Այն շերտին, որը չի հասկանում, չի գիտակցում, պետք է պարզապես պարտադրել։
6. Ավելացնել մեկուսացման հնարավորությունները։ Հասարակության մտածելակերպը և բնակարանային պայմանները մեծ մասամբ թույլ չեն տալու լիարժեք տնային մեկուսացում ապահովել հիվանդների համար։ Վտանգը, որ կունենանք անկառավարելի աճ, շատ մեծ է։
7. Երկրում մթնոլորտի էական փոփոխությամբ սկսել համատեղ պայքար՝ ընդդեմ համաճարակի և առաջիկա սոցիալական, տնտեսական կոլապսի։ Եկել ենք մի հանգրվանի, երբ իշխանությունը պետք է սկսի որոշումներ կայացնել, քանի որ ֆասադային փիար ակցիաները շատ շուտով դառնալու են անզոր։

Շարունակելի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:59
2024 թ.-ին մեկնարկած թանկացումներն ավելի մեծ թափով կշարունակվեն 2025 թ.-ին
Չկարողանալավ տնտեսության մեջ իրական աճ ապահովել՝ Հայաստանի կառավարությունը որդեգրել է ծառայությունների, գների թանկացման և հարկերի բարձրացման...
Աղբյուր` Panorama.am
16:37
Սիսիան-Կապան ավտոճանապարհին ավտոցիստեռնը բախվել է բետոնե արգելապատնեշին, վնասել ջրագիծը և հայտնվել Որոտան գետում
Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
16:37
Նոր կառուցվող էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է. Կա վիրավոր
Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 12:40-ի սահմաններում Արշակունյաց 23/7...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
Օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․1°C
Աղբյուր` Panorama.am
16:25
Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում կխաղա Վրաստանի հետ
Նոյեմբերի 22-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի B/C լիգաների փլեյ-օֆֆի վիճակահանությունը։...
Աղբյուր` Panorama.am
16:11
Մարությանը համաձայնեց բանավիճել Տիգրան Ավինյանի հետ
«Սիրելի հայրենակիցներ, Ընդունում ենք Factor TV-ի առաջարկը՝ բանավեճ անցկացնել Տիգրան Ավինյանի հետ՝ իշխանության բերած տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
15:41
Ալեն Սիմոնյանը Վիետնամից լուսանկար է հրապարակել ընդդիմադիր պատգամավորի հետ
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վիետնամում է։ Ալեն Սիմոնյանն ինսթագրամի սթորի բաժնում ակտիվորեն լուսակարներ է...
Աղբյուր` Panorama.am
15:35
Հայաստանում ալկոհոլից կախվածությամբ հաշվառված է 6312 անձ. ԱՆ
Ալկոհոլը հոգեակտիվ, տոքսիկ նյութ է և կարող է կախվածություն առաջացնել։  Այն խաթարում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը՝ մեծացնելով...
Աղբյուր` Panorama.am
15:24
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում. կլինի վարչական հատվածի փոփոխություն
«Արտաշատ» ԲԿ-ում կրքերը չեն հանդարտվում։ Այսօր կենտրոն է շտապել առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ ավանեսյանը։...
Աղբյուր` Panorama.am
15:17
Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան...
Աղբյուր` Panorama.am
14:27
Արմենուհի Հարությունյանն ազատվել է փոխնախարարի պաշտոնից
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանն ազատել է զբաղեցրած պաշտոնից:...
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք տենց բաներ չեք լսել. Մամիջանյանը՝ ՔՊ-ին
«Սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք»
Աղբյուր` Panorama.am
13:59
ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին։  ««Ազգային ժողովի...
Աղբյուր` Panorama.am
13:49
Ադրբեջանին և Թուրքիային անհրաժեշտ է, որ Փաշինյանի միջոցով Հայաստանը դառնա պանթյուքիզմի ֆուռերի համար «պռոխոդնոյ դվոր». Շարմազանով
«Նիկոլ Փաշինյանը Հայստանը տանում է դեպի վերջնական գահավիժման, Երրորդ հանրապետության դե ֆակտո և դե յուրե կործանում,  դեպի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:27
Գարիկ Սարգսյանը չի թույլատրում Վեդիում կազմակերպել «Կատարյալ ապուշը» ֆիլմի ցուցադրությունը. Տիգրան Նալչաջյան
Արդեն երկու անգամ Վեդու համայնքապետարանը թույլ չի տալիս քաղաքում ցուցադրել ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի «Կատարյալ ապուշը» ֆիլմը։...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կկատարվի քահանայական ձեռնադրություն
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության
Աղբյուր` Panorama.am
13:07
Ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են...
Աղբյուր` Panorama.am
12:53
Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է գերհազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամերիակահայ գործարար, Reddit-ի հիմնադիր Ալեքսիս Օհանյանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) ցուցադրել է Արտաշեսյանների տոհմից Մեծ Հայքի...
Աղբյուր` Panorama.am
12:33
Թափառող շների վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն
Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2...
Աղբյուր` Panorama.am
12:31
Ռոնալդուն նշել է ռեկորդ, որը չի ցանկանում գերազանցել
Կրիշտիանու Ռոնալդուն մի քանի ամիս առաջ բացել է իր YouTube ալիքը։ Պորտուգալացին կայծակնային արագությամբ ձեռք է բերել բաժանորդներ. այժմ ալիքին...
Աղբյուր` Panorama.am
12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ն խտրականություն է դնում ԶԼՄ-ների միջև՝ սահմանափակելով աշխատանքը
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում հասել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}