
Վրաստանում մեկ օրում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 14 դեպք
Վրաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի ևս 14 դեպք: Այս մասին տեղեկատվությունը վերջերս թարմացվել է կառավարության հատուկ վեբկայքում՝ stopcov.ge: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ տեղեկատվության, Վրաստանում մինչ այժմ արձանագրվել է կորոնավիրուսի 511 դեպք, այդ թվում՝ 156 պացիենտ ապաքինվել են:
Վրաստանի երեք քաղաքացի տեղափոխվել է արտասահմանից բուժօգնություն ստանալու համար:
Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է 6 պացիենտ:
Կարանտինային ռեժիմում գտնվում են 5085 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ` 558: