Մարդիկ, ում գազն ու լույսը անջատել են, հացի փող էլ չունեն. Մարուքյան
«Նախորդ տարվա կապիտալ շինարարության չիրականացման արդյունքում մոտ 380 մլրդ դրամ գումար է խնայվել, որից մոտավորապես 150 մլրդ դրամն ունի որոշակի պարտավորություններ, իսկ մնացած 200 մլրդ դրամն ազատ գումար է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով, այդ 200 մլրդ դրամը ժողովրդի գումարն է, որը կառավարությունը չի ուզում տալ նրան։
«Հիմա մենք ասում ենք փող կա, ու դա պետք է սրսկել տնտեսության մեջ և սրսկել՝ մարդկանց ուղղակի գումար տալով։ Մարդիկ էլ դուրս կգան, սնունդ կառնեն, կոմունալները կվճարեն, համակարգն էլ կոլապսի չի ենթարկվի։ Դրա համար պետք է գումար տալ ժողովրդին, որ կարողանա ապրել։ Արդյունքում էլ հարկերի թերհավաքագրումը կպակասի։ Հիմա իրենք ինչ են ասում, ասում են՝ մենք այս փողը պահենք, վրան նստած մնանք, քանի որ հարկերը քիչ են հավաքագրվելու, պիտի տեղը լրացնենք։ Իսկ ես ասում եմ՝ փողը տվեք մարդկանց, որ ապրեն։ Դա կշրջանառվի, հարկերի քիչ հավաքագրում էլ չի լինի»,- ներկայացրեց է. Մարուքյանը։
Պատգամավորը տեղեկացրեց, որ 2020 թվականի պետական բյուջեով շատ մեծ կապիտալ շինարարությունների ծախսեր են նախատեսվել, այդ գումարը կա, իսկ ինքը խոսում է առանձին գումարի մասին, որը խնայողությունների հաշվին է գոյացել.
«Այդ գումարը պետք է ծախսեն, քանի որ դա ժողովրդինն է։ Անցյալ տարի լավ տնտեսական տարի է եղել և գումար է խնայվել։ Հիմա էդ խնայողությունով մեր ժողովրդին պետք է մենք օգնենք, ուրիշ տարբերակ չկա։ Ու պետք է օգնենք չթիրախավորված, ինչո՞ւ, քանի որ արդեն իսկ ունենք ձախողված պատմություն, չի ստացվում, չեն կարողանում տեղորոշել, թիրախավորել՝ ովքեր վճարունակ չեն։ Հիմա հարց՝ արդյո՞ք մեծ խնդիր է, որ մի 100 ընտանիք, գումարի կարիք չունենալով, ստանա այն՝ որպես պետական աջակցություն։ Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, քանի որ դա շրջանառվելու է ու հարկերի միջոցով էլի գնալու է պետական բյուջե»։
Ըստ Է. Մարուքյանի, պոպուլիզմ է, որ 1.5 մլն դրամ աշխատավարձ ստացող ֆինանսների նախարարն ասում է՝ փող չկա։
Պատգամավորը պնդում է, որ ամբողջ կառավարությունն այսօր չի կարող ստանալ 1.5 մլն դրամ աշխատավարձ, երբ ունի 300 մլրդ դրամ խնայողություն և դրանից 100 մլրդ դրամը չի ուզում սրսկել տնտեսության մեջ։
«Իրենք սպասում են, որ հասնեն տնտեսական ճգնաժամի հատակին, նոր տեսնեն՝ ինչ են անում։ Չեն հասկանում, որ հատակը արագ է գալու, և անդառնալի հետևանքներ է ունենալու։ Այսօր մոտավորապես 4300 բաժանորդ հոսանքազրկվել է, 736 ընտանիք էլ զրկվել է գազից։ Իսկ ովքեր վճարել են, նրանք էլ տան հացի փողով են վճարել, որ գոնե լույս ունենան ու վառեն։ Հիմա էդ մարդիկ սննդի փող չունեն։ Իսկ մարդիկ, ում գազն ու լույսը անջատել են, հացի փող էլ չունեն»,- եզրափակեց խոսքը Է. Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք օգտվո՞ւմ ենք մեր արտաքին պարտքի սպասարկման ընթացքը 1 տարի հետ նետելու հնարավորությունից. Բագրատյան
- ՀՀ պետական բյուջեում 324 մլրդ դրամի չափով պակասուրդ կգրանցվի. Ջանջուղազյան
- 2020 թ-ին հարկային եկամուտները կնվազեն մոտ 169.1 մլրդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան
- Ատոմ Ջանջուղազյան. Պարտքի ավելացումն անխուսափելի է
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին