Խորհրդարանը որոշեց գործադիրին հավելյալ լծակներ տալ
Խորհրդարանն այսօր՝ ապրիլի 29-ին, ձայների՝ 101 կողմ և 17 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքում փոփոխություններ ու լրացոմներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Օրենսդիրն ընդունեց նաև կառավարության կողմից ներկայացված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։ Կողմ էր 87 և դեմ և ձեռնպահ 16-ական պատգամավոր։
Կառավարության կողմից ներկայացված «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը նույնպես ընդունվեց։ Կողմ էր 117 և ձեռնպահ՝ 2 պատգամավոր։
Հարակից հրապարակումներ`
- Մանե Թանդիլյանը հիացած է Ատոմ Ջանջուղազյանի պատասխաններով
- Իրար հետ գոնե քննարկեք, որ ձեր խոսքերը համընկնեն. Մարուքյան