Բրիտանական թանգարանը թարմացրել է առցանց հավաքածուն՝ ներկայացնելով ավելի քան 4,5 միլիոն ցուցանմուշ
Բրիտանական թանգարանը թարմացրել է տվյալների առցանց շտեմարանը. այժմ այն թույլ է տալիս մարդկանց մոլորակի ցակացած վայրից տեսնել թանգարանի 4,5 միլիոն ցուցանմուշ։ artguide.com-ը գրում է, որ տվյալների նոր շտեմարանի բացումը արագացվել է, որպեսզի կորոնավիրուսի համավարակի պատճառով տանը մեկուսացած մարդիկ կարողանան ծանոթանալ աշխարհի ամենամեծ հավաքածուներից մեկի հետ։
Նոր ներկայացրած ցուցանմուշներից 280 հազարը պատկերներ են և 85 հազարը օբյեկտների նկարագրություն, որոնք առաջին անգամ են հրատարակվել: Տվյալների շտեմարանն ընդգրկում է վերջին տարիներին թանգարանի կողմից ձեռք բերված ձեռքբերումները, այդ թվում ՝ Դեմիան Հերսթի 73 աշխատանք:
Սա 2007 թվականից ի վեր առցանց հավաքածուի ամենամեծ թարմացումն է, այժմ այն ամբողջությամբ հարմարեցված է բջջային սարքերի և պլանշետների համար։ Այժմ այլևս կարիք չկա, որպեսզի մուտք գործելու համար օգտատերերը գրանցվեն, ինչն ավելի հարմար է դարձնում դրանք օգտագործել ոչ առևտրային նպատակներով և սոցիալական ցանցերում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում