Գերմանիայի ֆուտբոլի առաջնության վերսկսումը կարող է հետաձգվել
Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերսկսումը, որը նախատեսվել էր մայիսի 9-ին, երկրում կորոնավիրուսի վարակի նոր դեպքերի պատճառով կարող է հետաձգվել:
«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, Գերմանիայի ֆուտբոլի լիգան (DFL) պատրաստակամություն էր հայտնել մայիսի 9-ին վերսկսել մրցաշրջանը:
Ապրիլի 20-ին Գերմանիայի շրջանները սկսեցին աստիճանաբար հանել այն սահմանափակումները, որոնք մտցվել էին կորոնավիրուսի դեմ պայքարի համար, մեկ ամիս առաջ:
Հրապարակման համաձայն, վերջին օրերին Գերմանիայում աճել են կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, ինչը կարող է վտանգել Բունդեսլիգայի մրցաշրջանի վերսկսումը: Ասվում է նաև, որ հինգշաբթի օրը կառավարությունը կքննարկի վիրուսի տարածմանը հակազդելու հաջորդ քայլերը:
Ֆուտբոլային մրցումները Գերմանիայում դադարեցվել են մարտի կեսերից և կշարունակվեն մինչև ապրիլի 30-ը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով, Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 156 հազար դեպք, մահացել է ավելի քան 5,9 հազար մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները