Հայաստանը Վրաստանի քաղաքացիների համար կբացի սահմանը
Վրացական կողմի խնդրանքով Հայաստանը երեք օրով կբացի ցամաքային միջանցքը Վրաստանի քաղաքացիների համար։ Գրում է «Նովոստի Գրուզիա»-ն։
Հիշենենք, որ Վրաստանի հետ սահմանը փակ է ապրիլի 28-ից։ Վրաստանի քաղաքացիները Հայաստան են հասնելու Մինսկ-Երևան չվերթով։ Մասնավորապես մայիսի 1-ին, 8-ին, 15-ին «Բելավիա» ընկերությունը կիրականացնի թռիչքներ դեպի Հայաստան՝ Եվրոպայի տարբեր երկրներից, նաև Բելառուսից տեղափոխելով քաղաքացիներին։
Վրաստանի ԱԳՆ-ն ավտոբուսներով կապահովի Երևանից Վրաստան քաղաքացիների տեղափոխումը։ Վերադառնալ ցանկացողները պետք է կապվեն վրացական դեսպանատան հետ։
Հայրենիք վերադառնալուց հետո նրանք երկու շաբաթ կմնան կարանտինում։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան