Մասնագետները զգուշացնում են՝ հնարավոր է կորոնավիրուսի թիրախ են նաև երեխաները
Բրիտանական առողջապահական համակարգի ղեկավարությունը տեղեկացել է, որ հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներ են սկսել տեղափոխվել երեխաներ՝ սուր բորբոքային ախտանիշներով: Այս մասին գրում է Euronews-ը։
Ինչպես ենթադրում են մասնագետները, այն կարող է կապված լինել կորոնավիրուսային վարակի հետ, բայց դա կարող է նաև լինել մեկ այլ վարակ:
Ստացիոնար մանկաբույժներն ասում են, որ բոլոր երեխաների վիճակը ծանր է, և հիվանդության դրսևորումն արտահայտվում է բարձր ջերմությամբ, ցածր ճնշմամբ և շնչառության բարդությամբ:
Հետազոտություններից հետո COVID-19-ը հաստատվել է միայն մի քանի երեխաների մոտ:
Մանկաբուժության և երեխաների առողջության թագավորական քոլեջի նախագահ Ռասսել Ուայնը կարծում է, որ կարևոր է խուճապի չմատնվել։
«Նախ, կարևոր է նշել, որ երեխաները հազվադեպ են վարակվում COVID-19-ով և նրանց մոտ հազվադեպ է այս հիվանդությունն ընթանում ծանր ձևով։ Երկրորդ, այո, կան եզակի դեպքեր, երբ երեխաները շատ ծանր հիվանդանում են»,-ասել է Ուայնը:
Բրիտանական առողջապահության ազգային համակարգը կամ NHS-ը հայտնում են, որ այժմ հայտնի է մոտ 20 դեպք, որոնց մեծամասնությունը 5 տարեկանից փոքր են։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան