
Պահանջում եմ անմիջապես հրապարակել տեսագրությունը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան, արդարադատության նախկին փոխնախարար, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը տեղեկացնում է, որ այսօր Երևանի կենտրոնում Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպը տեսագրվել է մասնավոր կազմակերպության պատկանող անվտանգության տեսախցիկներով։
«Մեր փաստաբանական հարցմանն ի պատասխան՝ մեզ տեղեկացրել են, որ տեսագրություններն առգրավվել են իրավապահ մարմինների կողմից։
Հաշվի առնելով միջադեպի բնույթը և մեծ հանրային հնչեղությունը՝ պահանջում եմ անմիջապես և ամբողջությամբ հրապարակել տեսագրությունը։ «Նախաքննության գաղտնիքի» պատրվակով հրապարակման ուշացումը համարելու ենք ոչ իրավաչափ, քանի որ հակակշիռ իրավաչափ շահը՝ ճշմարտությունն իմանալու հանրության իրավունքը, այս դեպքում բացարձակ գերակա է»,- Ֆեյսբուքի էջում գրել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ արագ արձագանքման խումբը կտեսակցի Ալեն Սիմոնյանին և Արթուր Դանիելյանին
- Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, նրան կտեղափոխեն ոստիկանություն
- Փաստաբան. Արթուր Դանեիլյանին տեղափոխում են «Էրեբունի» հիվանդանոց
- Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան
- Արթուր Դանիելյանը վերակենդանացման բաժանմունքում է
- Կոնստանտին Տեր-Նակալյան.Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա