«Ոսկե ծիրանը» կկայանա նոյեմբերի 1-8-ը
Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի չի կայանա հուլիսին, ինչպես տեղի է ունեցել փառատոնի ողջ ընթացքում, այլ կկայանա նոյեմբերին։ Այս մասին տեղեկանում ենք փառատոնի ֆեյսբուքյան էջից։
««Ոսկե ծիրանի» թիմն այս օրերի ընթացքում ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19 փառատոնի անցկացման հետ, քանի որ թե ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի:
Այնուամենայնիվ, բոլոր երկարատև քննարկումների արդյունքում «Ոսկե ծիրանի» թիմն այս պահին փառատոնը նպատակահարմար է համարել անցկացնել ս.թ. նոյեմբերի 1-8-ը:
Իհարկե, այլ սցենարներ ևս առկա են, բայց այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը:
Հուսանք ամեն ինչ լավ կլինի: Այս անգամ մենք հուլիսին չենք հանդիպի, բայց հույս ունենք, որ նոյեմբերին կիրականացնենք «Ոսկե ծիրան» տոնը»,- նշված է փառատոնի ֆեյսբուքյան էջում:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի