Պորտուգալիայում կորոնավիրուսի 24.505 դեպք է գրանցվել
Պորտուգալիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 183 դեպք, դեպքերի ընդհանուր թիվը հասել է 24 505-ի, հայտնում է «Ռիա Նովոստի»-ն՝ հղում տալով երկրի Առողջապահության նախարարությունը:
Ապրիլի 29-ի տվյալներով, Պորտուգալիայում կորոնավիրուսից մահացել է 973 մարդ, վերականգնվել է 1470-ը։
Ամենաբարդը երկրի հյուսիսային շրջանում է, այնտեղ հաստատվել է 14 715 դեպք, մահացել է 556 մարդ։
Արտակարգ դրությունը երկրում երկարաձգվել է մինչև մայիսի 2-ը:
Պորտուգալիայի նախագահ Մարսելո Ռեբելո դե Սուզան նախօրեին ասել է, որ մայիսի 3-ին երկիրը հետզհետե կսկսի վերադառնալ նորմալ կյանքին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան