Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Armlur-ը գրում է.
«Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի զսպել կողմերին։
Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել :
Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել:
Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են:
ArmLur.am-ին հաջողվել է պարզել, որ վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ:
Armlur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ հայտնի են դարձել , թե ինչի հետեւանքով Գավառի ճանապարհին հնչեցին կրակոցներ, որոնք 4 անձի համար դարձան ճակատագրական:
Հիշեցնենք, որ այսօր կրակոցներ էին հնչել Գավառի ճանապարհին, որի հետևանքով 2 անձ սպանվել է»։
Ոստիկանությունը այսօր առավոտյան որևէ հայտարարություն դեռ չի տարածել տեղի ունեցածի կապակացությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին