Վրաստանում չորս խոշոր քաղաքների ելումուտը կրկին արգելվում է
Այսօրվանից Վրաստանի բոլոր չորս խոշոր քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Բաթումիում և Քութայիսիում, կրկին արգելվում է բոլոր տեսակի տեղաշարժը, մուտքն ու ելքը: aliq.ge-ն գրում է, որ միջքաղաքային տեղաշարժի վերականգնման երկօրյա ժամկետը նրանց համար, ովքեր ցանկանում էին վերադառնալ փաստացի բնակության վայր, երեկ երեկոյան 21:00-ին ավարտվել էր։
Թբիլիսիի բնակիչները, հատուկ թույտվությամբ՝ գյուղատնտեսական աշխատանքների նպատակով, հնարավորություն կունենան առավոտյան 6:00-8:00-ն և երեկոյան 18:00-19:00-ն դուրս գան քաղաքից և վերադառնան: Քաղաքը լքելուց 12 ժամ առաջ քաղաքացիները պետք է հատուկ թույլտվություն լրացնեն:
Նշվում է, որ Վրաստանում պարետային ժամը, հավանաբար, կտևի մինչև մայիսի 22-ը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվը 517 է
- Վրաստանում մեկ օրում արձանագրվել է նոր կորոնավիրուսային վարակի 14 դեպք
- Կարանտինի շրջանի անմոռանալի հարսանիք Թբիլիսիում
- Այսօրվանից որոշ սահմանափակումներ վերացվում են Վրաստանում
- Ապրիլի 15-ից Թբիլիսին և ևս 3 խոշոր քաղաք փակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին