Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա, նրան կտեղափոխեն ոստիկանություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Ադեկվադ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ ունեցած միջադեպից հետո տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ուղիղ եթերով ասաց. «Արթուր Դանիելյանը պնդում է, որ ինքը ոչ մի սեռական հայհոյանք չի տվել Ալեն Սիմոնյանին: Եթե ինքը այդ տղան է, որ իրեն հայհոյողների նկատմամբ դիմում է բռունցքներին, ապա ինչո՞ւ երեկ նման բան չարեց Էդմոն Մարուքյանի նկատմամբ»,- ասաց Տեր-Նակալյանը:
Նրա խոսքով ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել Արամի փողոցի վրա: Ձերբակալված են նաև «Ադեկվադ»-ի երկու անդամներ:
Խոսելով Արթուր Դանիելյանի առողջական վիճակից, նա նշեց՝ նախնական վարկածը, որ քիթը կարող է կոտրված լինել, չի հաստատվել:
«Վիրահատության կարիք չկա»,- ասաց նա։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում նույնպես գրել է,որ Արթուր Դանիելյանին վիրահատելու կարիք չկա: Նրան շուտով կտեղափոխեն ոստիկանության Կենտրոնական բաժին:
Ավելի ուշ փաստաբանը ուղիղ եթերում տեղեկացրեց՝ չի կարծում, որ կլինի մեղադրանք կամ խափանման միջոց: «Ձերբակալման որոշում չկա: Դանիելյանը բերման ենթարկված է»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արթուր Դանեիլյանին տեղափոխում են «Էրեբունի» հիվանդանոց
- Ոստիկանությունը չի թողել, որ Արթուր Դանիելյանը ստանա առաջին բուժօգնություն. Տեր-Նակալյան
- Արթուր Դանիելյանը վերակենդանացման բաժանմունքում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան