Եթե չհաղթահարվի վիրուսը, Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը չեղյալ կհայտարարվեն
Տոկիոյում նշանակված ամառային օլիմպիական խաղերը, ստիպված կլինեն չեղյալ հայտարարել, եթե մինչև 2021-ի ամառը չհաջողվի հաղթահարել կորոնավիրուսային համաճարակը: Nikkansports շաբաթաթերթին ասել է « Տոկիո 2020» կազմկոմիտեի ղեկավար Յոշիրո Մորին, հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Ոչ, այդ դեպքում դրանք կդադարեցվեն»,- ասել է Մորինոն՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե օլիմպիական խաղերը հնարավոր է հետաձգել ևս մեկ տարի, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չշտկվի:
Նա նաև հավելել է, որ եթե նախկինում պատերազմների պատճառով նման խնդիրներ էին առաջանում, ապա խաղերը չեղյալ էին հայտարարվում: Այժմ, ըստ նրա, պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ։
Նրա խոսքով , եթե օլիմպիական խաղերը հաջողվի անցկացնել այն բանից հետո, երբ մարդկությունը կկարողանա հաղթահարել կորոնավիրուսը, ապա այդպիսի մրցումներն ավելի արժեքավոր կլինեն:
Հարակից հրապարակումներ`
- Օլիմպիական խաղերը հետաձգելու պատճառով ամենամեծ վնասը կրել է Ճապոնիան
- Տոկիոյի Կոմազավայի օլիմպիական այգում ՝ 1964 թ․ խաղերի պատվին կանգնեցված հուշարձանը ներկվել է կապույտ գույնով
- Տոկիոյի օլիմպիական խաղերի տեղափոխումը ՄՕԿ-ի համար մի քանի հարյուր միլիոն դոլար կարժենա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան