Ամերիկացի նկարիչների 95 տոկոսը կորցրել է եկամուտը
Արտակարգ օգնության Artist Relief հիմնադրամը հրապարակել է հարցման արդյունքները, որն անցկացվել է ամերիկացի 11 հազար նկարիչների շրջանում։ artguide.com-ը գրում է, որ, տվյալների համաձայն, հարցվածների 95 տոկոսը հայտարարել է կորոնավիրուսի համավարակի պատճառով եկամուտների կորստի մասին։ Միևնույն ժամանակ նկարիչների 62 տոկոսն ամբողջությամբ գործազուրկ է դարձել, 66 տոկոսն աշխատանքի համար անհրաժեշտ ռեսուրսներ չի կարողանում ձեռք բերել, 80 տոկոսը ճգնաժամից հետո վերականգնման որևէ ծրագիր չունի:
Տարեկան գնահատված ընդհանուր եկամտի միջին անկումը կազմում է մոտ 27 հազար դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիայի կառավարությունը 50 միլիարդ եվրո է հատկացնում նկարիչներին
- «Ֆեյսբուքը» կորոնավիրուսի պատճառով սպասում է եկամուտների անկում
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան