Չնայած փակ սահմաններին՝ ՌԴ-ում ԱԴԾ-ն Կրասնոդարում առգրավվել է Հայաստանից 40 տոննա ապօրինի ծխախոտ
«Бойлерная» տելեգրամ-ալիքը, վկայակոչելով իրավապահ մարմինների սեփական աղբյուրները, հայտնում է, որ ապրիլի 25-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության հետ միասին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել են մաքսանենգ ծխախոտի խմբաքանակ: Նշվում է, որ առգրավվել է 40 տոննա ծխախոտ։
«Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է հայկական ակցիզային դրոշմանիշներով տարբեր ապրանքանիշերի 2700 տուփ ծխախոտ: Ըստ սահմանապահների, թռիչքն ուղևորվում էր Երևանից Աֆղանստան՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով»,- գրել է Telegram- ալիքը:
Նշվում է, որ ինքնաթիռը՝ ողջ պարունակությամբ, քննության ընթացքում որոշ ժամանակ կմնա Կրասնոդարում։
«Լյուբյանկայում նշում են, որ «օդային» ուղին միշտ եղել է Հայաստանից ծխախոտի մաքսանենգության մատակարարման հիմնական ուղին, որի հետ մենք չունենք ցամաքային սահման: Վերջին տարիներին այսպես ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից բերվել է ավելի քան 100 տոննա ծխախոտ: Դեռևս 2018-ին Կրասնոդարի օդանավակայանում առգրավվել էին Հայաստանից բերված 33,5 հազար տուփ ծխախոտ»,- նշում է է Telegram-ի ալիքը՝ հավելելով, որ գումարը՝ մաքսանենգության պարտիան կազմում է մի քանի հարյուր միլիոն ռուբլի և որ համապատասխան մարմինները զբաղվում են քննությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան