Տնտեսություն 16:54 29/04/2020 Հայաստան

Կառավարության ծրագրերից օժանդակություն ստանալու հայտերի 40 տոկոսը մերժվել է

«Ցավոք մենք երկրորդ եռամսյակի սկզբից կունենանք նվազ տնտեսական ցուցանիշներ և հույս ունենք, որ երրորդ եռամսյակից նորից վերականգնումը կսկսվի»,- այսօր կառավարության մամուլի սրահում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ըստ նախարարի, կառավարությունը գիտակցում է, որ մեծ ջանքեր պետք է գործադրվի, որպեսզի ընկերությունները վերագտնեն իրենց գործունեության բնականոն եղանակը և այն անցյալի կրկնությունը չի լինի, այլ համաճարակով պայմանավորված նոր իրավիճակ է լինելու:

Տիգրան Խաչատրյանը, անդրադառնալով ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով կառավարության ընդունած ծրագրերի ընթացքին, նշեց, որ առաջին ծրագրի շրջանակներում օժանդակություն է ստացել 284 կազմակերպություն՝ 24.6 մլրդ դրամի շրջանակներում: Երկրորդ ծրագրի շահառուների թիվը գերազանցել է 6000-ը, որից 5.5 հազարը այն շահառուներն են, որոնք դիմել են մինչև 1 մլն դրամ վարկավորման համար:

Ըստ Տիգրան Խաչատրյանի ներկայացրած վիճակագրության, երրորդ ծրագրի շրջանակներում շահառու են հանդիսացել 549 կազմակերպություն՝ 6.3 մլրդ դրամի վարկային օժանդակությամբ, իսկ հինգերորդ ծրագրով, որը նախատեսում էր խրախուսում այն կազմակերպություններին, որոնք այս տարվա երրորդ ամսվա դրությամբ շարունակում էին աշխատողներին պահել աշխատանքի մեջ, արդեն հատկացվել է 1.9 մլրդ դրամ:

Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ 500 մլն-ից ավելի վարկեր ստանալու ծրագրից օգտված ընկերությունների 80 տոկոսը մայրաքաղաքում են գրանցված և օժանդակության գումարներն օգտագործել են հիմնականում պարտքերը և հարկերը վճարելու համար:

Նախարարը պատասխանեց լրագրողների կողմից առցանց ներկայացված հարցերին:

Հարց. «Բազմաթիվ ձեռնարկատերեր հայտարարել են, որ համապատասխանում են օժանդակություն ստանալու առաջադրված չափանիշներին, բայց դեռևս մերժվում են և կանգնած են փակման վտանգի առաջ»:

Տ. Խաչատրյան. «Գործնականում բացառվում է, որ եթե ընկերությունը համապատասխանում է չափանիշներին, ապա մերժվի: Մենք, իհարկե, ունեցել ենք մերժումներ: Մեկ ամսվա ընթացքում հայտերի գրեթե 60 տոկոսը բավարարվել են և 40 տոկոսը մերժվել, որովհետև չեն համապատասխանել ոլորտային գործունեության թիրախային տեսակներին, որոնք կառավարությունը հայտարարել էր: Հնարավոր է նաև դրանք այն ընկերություններն են, որոնք գտնում են՝ իրենց վարկային պատմությունը լավ է եղել, բայց պարզվել է, որ այդպես չէ: Եթե կան նման փաստեր, թող ուղարկեն մեզ, մեր աշխատակիցները դրանք կդիտարկեն, նման դիմումներ ամեն օր էլ ստանում ենք»:

Հարց. «Ինչ է արվում գյուղմթերքի մթերմանն աջակցելու համար»:

Տ. Խաչատրյան. «Դեռ վաղ է մթերման մասին խոսելը, բայց արդեն քննարկում ենք և կառավարության աջակցություններից մեկը մթերող կազմակերպություններին է վերաբերում: Այն ուղղվում է ոչ միայն մթերող ընկերություններին, այլև ֆերմերային տնտեսություններին: Յուրաքանչյուր ընկերության հատկացվում է 1.8 մլրդ դրամի վարկ: Ստացած առաջարկությունների արդյունքում այն կընդլայնվի՝ նաև պահածոյացման համար գումարներ հատկացնելու միջոցով: Հայաստանում մթերող տնտեսությունները շուրջ երկու տասնյակ են, որոնց հետ մենք կապի մեջ ենք»:

Հարց. «Եթե Ֆիզիկական և իրավաբանական անձինք ապրիլ ամսին օգտվել են աջակցության ծրագրերից, ապա կարո՞ղ են օգտվել նաև մայիսին»:

Տ. Խաչատրյան. « Մեր ծրագրերը հիմնականում միանվագ են: Հավանական է, որ դրանք 5-րդ աշխատակցի աշխատավարձի վճարման ծրագրին է վերաբերում: Այն նույնպես մեկանգամյա է, բայց կքննարկվի հետագայում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները»:

Հարց. «Մարտի տնտեսական ցուցանիշը 4.9 տոկոսով անկում է ապրել: Անկում է գրանցվել բոլոր ոլորտներում, բայց, ըստ պաշտոնական վիճակագրության՝ միջին անվանական աշխատավարձը նախորդ տարվա համեմատ 8.6 տոկոսով աճել է: Ինչպե՞ս է դա հնարավոր»:

Տ. Խաչատրյան. «Ճիշտ չի արձանագրված, անկում չի եղել: Առաջին եռամսյակի դրությամբ արձանագրվել է դրական տնտեսական ակտիվություն: Արտահանումը զրոյից մի փոքր բարձր է եղել, ներմուծումը 6, 2 տոկոսով կրճատվել է նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ: Բայց պետք է արձանագրել, որ առաջին եռամսյակի երրորդ ամսվա երկու շաբաթն է կրել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը, ինչը նշանակում է, որ աճն առաջին երկու ամիսների բարձր տնտեսական ակտիվության հետևանքն էր, ինչն իր հերթին շարունակությունն էր 2019 թվականի բարձր տնտեսական ակտիվության»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am
16:20
Դատարանը մերժել է Wildberries-ի ակտիվների վերաբերյալ Բակալչուկի հայցը
Մոսկվայի մարզի արբիտրաժային դատարանը ապացույցներ չի գտել Wildberries-ի հիմնադրի ամուսնու՝ Վլադիսլավ Բակալչուկի հայցի վերաբերյալ։ Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Միխայիլ Բոյարսկու որդին արձագանքել է հոր՝ հոսպիտալացման մասին լուրերին
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին սովորական հետազոտություն է անցնում Սանկտ Պետերբուրգի բժշկական հաստատություններից մեկում և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}