Ակտիվացրեք Վիվա-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների փաթեթները՝ վճարելով հետո
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ կարելի է ակտիվացնել «X», «Y», «Z» կանխավճարային սակագնային պլանի փաթեթները՝ անկախ հաշվեկշռի վրա բավարար գումարի առկայությունից:
Փաթեթների ակտիվացման համար օգտագործված գումարը կգանձվի հաշվեկշռից, երբ այն վերալիցքավորվի: Օրինակ, եթե հաշվեկշռին այս պահին առկա է 800 դրամ, և Դուք պետք է վերաակտիվացնեք Ձեր «Z» սակագնային պլանի փաթեթները, ապա, *208*5# հավաքելու դեպքում Ձեր փաթեթները կակտիվանան, իսկ պակասող 1000 դրամը կգանձվի հաշվեկշռից, երբ այն նորից լիցքավորեք:
Հնարավորությունից օգտվելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*5# հրահանգը:
Ծառայությունը հասանելի է նաև «Լիցք+» ծառայությունն ակտիվ լինելու դեպքում։
Առաջարկն ուժի մեջ է մինչև 31.05.2020թ., ներառյալ:
Մնացեք տանը և շարունակեք օգտվել ձեր սակագնային պլանի փաթեթներից ՝ ինչպես միշտ:
Հիշեցնենք, որ Zoom և Skype հավելվածների մեծ պահանջարկը հեռավար կրթության և աշխատանքի համար հաշվի առնելով, Վիվա-ՄՏՍ-ը հոգ է տարել, որպեսզի այս դժվարին շրջանում, իր բջջային ծառայություններից օգտվող աշակերտները, ուսանողները, մանկավարժներն ու բոլոր նրանք, ում անհրաժեշտ է հեռավար շփում, անսահմանափակ ու առանց հավելյալ վճարի կարողանան օգտվել այս կարևոր բջջային հավելվածներից՝ մինչև 31.05.2020թ., ներառյալ:
Zoom-ն ու Skype-ը ներկայում հասանելի և ավտոմատ ակտիվացված են Վիվա-ՄՏՍ-ի «X» և «Y» կանխավճարային և հետվճարային, ինչպես նաև «Z» կանխավճարային սակագնային պլանների բաժանորդների համար: Հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում՝ սակագնային պլանի ակտիվ լինելու դեպքում: Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել Վիվա-ՄՏՍ-ի պաշտոնական կայքէջի համապատասխան բաժին՝ https://www.mts.am/Individual-customers/mobile-connection/Tariffs-and-discounts/x-y-z-tariff-plans/for--prepaid կամ զանգահարել 111:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան