Ստամբուլում գողություն է կատարվել օսմանահայ ճարտարապետի կառուցած 432-ամյա պատմական մեդրեսեում
Ստամբուլի Բեյօղլու թաղամասում գտնվող, օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած և կառուցած Քըլըչ Ալի փաշա մեդրեսեից (իսլամական ուսումնական հաստատություն) գողություն է կատարվել։ Այս մասին գրում է «Էրմենիհաբերը»։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ գողերը, օգտվելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից, մեկ շաբաթ ընդմիջումով 2 անգամ թալանել են մեդրեսեի պատմական և նյութական արժեք ներկայացնող կիսագնդաձև գմբեթների ծածկաթիթեղները։
Գողոնի ընդհանուր քաշը կազմել է 1․5 կգ։ Բացի այս գողության դեպքերից մեդրեսեն նախկինում նույնպես բազմիցս թալանել են։ Դեպքի առնչությամբ ոստիկանությունն հետաքննությունէ սկսել։
Բեյօղլու թաղամասի Քըլըչ Ալի փաշա մեդրեսեն կառուցվել է 1588թ․։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան